Բրիտանուհին իր հարսանիքին ներկայացել է հոր աճյունափոշով մատնահարդարմամբ
Այլ
Անգլիայում հարսնացու Շառլոտա Ուոլթոնը մատնահարդարել է իր եղունգները` ներկանյութերի մեջ ավելացնելով հոր աճյունափոշին: Ուոլթոնը ցանկացել է, որպեսզի իր հայրը` Միք Բարբերը, ներկա գտնվի հարսանիքին և ուղեկցի իրեն խորանի մոտ: Սակայն Բարբերը մահացել է քաղցկեղից դեռ ապրիլին: Հարսնացուի զարմուհին խորհուրդ է տվել հոր աճյունափոշին օգտագործել մատնահարդարման մեջ և նրան դուր է եկել գաղափարը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ուոլթոնի խոսքերով` այնպիսի տպավորություն էր, որ հայրը բռնել է իր ձեռքը: Նա նշել է, որ այդ օրը իրենք «այնքան մոտ էին, որքան կարող էին»:
Անգլուհին պատմել է նաև, որ պահպանել է եղունգները և կախել է դրանք տան մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն