Զապորոժիեի հայ համայնքը հյուրընկալել է Դնեպրի հայ համայնքի ներկայացուցիչներին
ՀասարակությունՀոկտեմբերի 5-ին Զապորոժիեի հայ համայնքը հյուրընկալել է Դնեպրի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Նաիրա Թութունջյանը:
«Այսօր Զապորոժիեի հայ համայնք էին հյուրընկալել Դնեպրի հայ համայնքից ավելի քան ութսուն ներկայացուցիչներ։
Օրն անցավ շատ հագեցած ու հետաքրքիր։
Միջոցառումը սկսվեց ուսուցիչների և երեխաների օրհնության կարգով։
Գեղեցիկ և հայրենասիրական շնչով հագեցած ելույթ ունեցան <<Վարդուհի>> կրթամշակութային կենտրոնի սաները,այնուհետև` Զապորոժիեի << Նարեկ>> հայկական դպրոցի աշակերտները։
Ուսուցիչների կողմից մշակվեց հետագա երկկողմանի համագործակցության ծրագիր։
Այնուհետև գեղեցիկ անակընկալներ և շնորհավորանքներ էր սպասվում բոլոր ուսուցիչներին` իրենց տոնի կապակցությամբ։
Օրն ավարտվեց հայկական ավանդական հյուրասիրությամբ,երգ ու պարով։
Աշխարհի որ անկյունում էլ որ լինենք, կարողանանք հայ մնալ ու պահպանել մեր ազգայինը»։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը