Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն
Քաղաքական
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։
Այս խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն