Մահացել է աշխարհի ամենածեր կրիան (տեսանյութ)
ԱյլՆիգերիայում մահացել է Ալագբա անունով աշխարհի ամենածեր կրիան: Նա 344 տարեկան էր: Այս մասին հայտնում է ВВС-ն:
XVII դարի վերջին ծնված կրիան, որը Ռուսաստանի կայսր Պյոտր I-ի ժամանակակիցն է, մահացել է Նիգերիայի հարավ-արևմուտքում: Նա ապրում էր Սավնի ցեղի առաջնորդ Օգբո-մոսոյի պալատում: Կրիային բերել էր առաջնորդի նախնիներից մեկը:
Կրիան բավականին հայտնի էր և բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս էին նրան տեսնելու: Տեղացիները հավատում էին, որ նրան դիպչելիս բժշկվում են և նա հաջողություն է բերում:
Ալագբան առնվազն երկու անձնական օգնական ուներ, որոնք հոգում էին նրա կարիքներն ու կերակրում։:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն