Ինձ 3 անգամ առաջարկվել է դառնալ հանրային խորհրդի անդամ, սակայն ես կտրականապես հրաժավել եմ. Մովսես Արիստակեսյան
Բլոգոսֆերա
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ 3 անգամ առաջարկվել է դառնալ հանրային խորհրդի անդամ, սակայն ես կտրականապես հրաժավել եմ: Հրաժարվել եմ 2 պատճառով: Նախ անհայտ է այդ մարմնի գործունեության արդյունավետությունը, սակայն հստակ հայտնի է այդ կառույցի գործունեության բացասական ազդեցությունը պետականաշինության գործում: Երկրորդ պատճառը, որ ես մերժեցի հանրային խորհրդի անդամ դառնալու 3 հրավերները, դրա ղեկավարումը Վազգեն Մանուկյանին վերահանձնելու որոշումն էր: Ինչպես կարող է ժողովրդի կողմից ընտրված վարչապետը մի մարդու նշանակել այդ սահմանադրական մարմնի ղեկավարի պաշտոնում, ով դավաճանելով ժողովրդին տված իր խոստումները, անցած 20 տարիների ընթացքում հաճկատար հաճախորդի կարգավիճակով ծառայեց ռոբերտա- սերժական հանցավոր ռեժիմին: Եւ ընդհանրապես պետք է այդ կառույցը ընդհանապես վերացնել, ինչի անհրաժեշտությունը հիմնավուված չլինելու մասին ես բարձաձայնել եմ դրա ստեղծման հենց սկզբում: Դրա փոխարեն պետք է մշակվի և իրագործվի կառավարություն-քաղաքացիական հասարակություն ռազմավարությունը: Այդ ռազմավարության իրականացումը կամրագրվի ՀՀ պետբյուջեում համապատասխան բյուջետային ծրագրով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն