Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը 

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարոն Փաշինյա՛ն. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի՞ՆՉՆ ԵՔ ԻՆՉԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ, ՊԱՐՈ՛Ն ՓԱՇԻՆՅԱՆ

Հայաստանի ԲՈՒՀ-երի ոչ հումանիտար ֆակուլտետներում հայագիտական առարկաների դասավանդման կրճատումը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է նրանով, թե իբր աշխարհի առաջատար համալսարաններում՝ Հարվարդում և Քեմբրիջում, ոչ հումանիտար ֆակուլտետներում անգլերեն լեզու, գրականություն և, համապատասխանաբար,ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պատմություն չեն դասավանդվում։

Ադրյոք արդարացվա՞ծ ու տեղի՞ն է Փաշինյանի այս զուգահեռը։ Իհարկե, ո՛չ, որովհետև նա համեմատում է լեզվաժողովրդագրական, լեզվակրթական, լեզվամշակութային, լեզվաքաղաքական, կրթական-սոցիալական և ռազմավարական առումով միմյանցից տրամագծորեն տարբերվող՝ անհամեմատելի իրավիճակները։ Դատեք ինքներդ։

ԼԵԶՎԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Հայոց լեզուն որպես մայրենի լեզու կրողների թիվն աշխարհում 4-5 միլիոնից ավելին չէ (դեռ որակի հարցն էլ մի կողմ դրած)։ Ցավոք, այս թիվը գնալով պակասում է՝ Հայաստանում բնակչության նվազման ու ծերացման, Սփյուռքում անողոք ապամշակութացման և ձուլման գործընթացների՝ «սպիտակ ջարդի» պատճառով։ Հայերենը, փաստորեն, վտանգված լեզու է արդեն միայն իր կրողների փոքրաթիվության բերումով։

Իսկ ինչպիսի՞ն է անգլախոսների թվաքանակը։ Անգլերենն արդեն գրեթե մեկ դար է, ինչ գրավում է աշխարհը։ Այն ամենաէքսպանսիոնիստական լեզուն է։ Այսօր անգլախոսները թվապես գերազանցում են կամ հավասար են չինացիներին. 378 միլիոն մարդկանց համար անգլերենը մայրենի լեզու է, իսկ 743 միլիոն մարդկանց համար՝ երկրորդ լեզու (սրանք մի 10 տարով հնացած տվյալներ են)։ Այսինքն՝ անգլերեն խոսում է 1 միլիարդ 121 միլիոն մարդ։ Իսկ եթե հաշվենք նաև անգլերեն թեթևակիորեն իմացողներին, ապա թիվն է՛լ ավելի մեծ է։
Կարող ենք որոշակի մոտավորությամբ պնդել, որ հայերենին տիրապետողների և անգլերենին տիրապետողների թվերը տարբերվում են երեք կարգով (բանասիրական կրթություն ունեցող վերնախավի ներկայացուցիչների համար պարզաբանենք՝ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ)։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

2. ԼԵԶՎԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդում և Քեմբրիջում մասնագիտական գրականությունն ամբողջությամբ՝ 100 տոկոսով անգլերեն է, իսկ ՀՀ ԲՈՒՀ-երում՝ մասնագիտական գրականության մեծամասնությունը հաճախ օտար լեզվով է։ Այսինքն՝ Հարվարդի և Քեմբրիջի ուսանողն այսպես թե այնպես անգլերեն շատ ավելի է կարդում ու գրում, քան ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողները՝ հայերեն (ընդ որում, խոսքը վերաբերում է և՛ ոչ հումանիտար, և՛ հումանիտար ֆակուլտետների ուսանողներին)։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

3. ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի և Քեմբրիջի ուսանողներն ապրում են անգլերենի բացարձակ գերիշխանության մշակութային պայմաններում։ Նրանց դիտած հեռուստաեթերը, ֆիլմերը, մուլտերը, համերգները գրեթե 100 տոկոսով անգլերեն են։ Նրանց օգտագործած համակարգչային ծրագրերը 100 տոկոսով անգլերեն են։ Նրանց լսած երգերը 100 տոկոսով անգլերեն են (Նույնիսկ Չելենտանոն և Ազնավուրն են նրանց համար անգլերեն երգում)։ Նրանց խաղացած համակարգչային խաղերը 100 տոկոսով անգլերեն են...

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների դիտած հեռուստաեթերի, ֆիլմերի, մուլտերի, համերգների միայն մի մասն է հայերեն, իսկ մի շատ զգալի, երբեմն գերակշռող մասը՝ օտար լեզվով է։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների օգտագործած համակարգչային ծրագրերը գրեթե 100 տոկոսով օտար լեզվով են։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների լսած երգերի կեսից ոչ պակասը կամ ավելին օտար լեզվով են (եթերը ողողված է օտարալեզու երգերով)։ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների խաղացած համակարգչային խաղերի 100 տոկոսն օտար լեզվով են... Այսինքն՝ ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար հայերենը շատ հաճախ գերակա լեզու չէ։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

4. ԼԵԶՎԱՔԱՂԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի համալսարանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ Քեմբրիջի համալսարանը՝ Մեծ Բրիտայնիայում։ Երկուսն էլ կայսրություն են, որոնք մասնագիտացած են, մասնավորապես, անգլերեն լեզվի էքսպանսիայի և չափազանց խելացի ու կոշտ լեզվաքաղաքականություն վարելու հարցերում։

Հայաստանի Հանրապետությունը նորաստեղծ և թույլ պետություն է, որը մինչև այսօր չունի հայոց լեզվի շահերից բխող հստակ լեզվաքաղաքականություն, ինչի վառ ապացույց է նաև ԿԳՍՄ-ի ու կառավարության խնդրո առարկա ապիկար նախաձեռնությունը։ Այսօրվա իշխանությունները հաստատեցին նախորդների ծրագիրը և վերացրեցին Լեզվի պետական տեսչությունը, դրա փոխարեն ստեղծելով իրավազուրկ և անողնաշար Լեզվի Կոմիտե (որի նույնիսկ անունը փոխառյալ բառից է)։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

5. ԿՐԹԱԿԱՆ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Հարվարդի և Քեմբրիջի անգլերեն լեզվի, գրականության և պատմության դասախոսական կազմի աշխատավարձը շատ բարձր է, մասնավորապես՝ պրոֆեսորների տարեկան աշխատավարձը կազմում է 40.000 դոլարից մինչև 70.000 և ավել դոլար։ Այսինքն, այդ դասախոսները կարող են նաև առանձնապես չմտածել լրացուցիչ ժամերի մասին։ Ի դեպ, Հարվարդի տարեկան բյուջեն 2019 թ. կազմել է 4.5 միլիարդ դոլար՝ այսինքն ավելին, քան Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն է։

ՀՀ ԲՈՒՀ-երի հայոց լեզվի, գրականության և պատմության դասախոսական կազմի աշխատավարձը շատ ցածր է, ամսեկան, միջին հաշվով, 300-400 դոլար (տարեկանը՝ 4000 դոլար)։ Բնական է, որ այդ մարդիկ մեծապես շահագրգռված են լրացուցիչ դասաժամերի մեջ։ Կրճատելով այդ դասաժամերն ուղիղ հարված է հասցվում հայոց լեզվի, գրականության և պատմության մասնագետների կենսամակարդակին և սոցիալական կարգավիճակին՝ այստեղից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ։ Ու պարզապես երեսպաշտություն է ասել, թե հայոց լեզվի դասախոսները իրենց շահերից ելնելով են պայքարում կառավարության նախագծի դեպ։
Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

6. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Թեև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արտաքին թշնամիներից վախենալու շատ պատճառներ առանձնապես չունեն, նրանք հրաշալի են հասկանում լեզվի, գրականության, պատմության և մշակույթի պետականակերտ, համախմբող ու միավորող նշանակությունը։

Հայաստանը գտնվում է լինել-չլինելու իրավիճակում, երբ գերակշիռ ուժեր ունեցող թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանն սպառնում են նրա բուն գոյությանը։ Բայց ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը մնում է անհաղորդ հայոց լեզվի, պատմության և մշակույթի ազգապահպան, ազգաստեղծ ու պետականաստեղծ զորությանը։

Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան։

Այս համեմատությունների շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց այսքանն էլ բավարար է։ Բաղդատելով Հարվարդն ու Քեմբրիջը Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ, Փաշինյանը ևս մեկ անգամ ցուցադրեց իր անպատրաստությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող միանգամից մի քանի բնագավառներում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին
Ամենադիտված