Իմ անձի և արժանապատվության նկատմամբ կեղծ լուրերը պետք է իրավական գնահատականի արժանանան. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստլան լկտիաբար զառանցանք է հրապարակել, թե իբր ես Սամվել Դիլոյանի քրեական գործով, ով ի դեպ, իմ ուսանողական ընկերն է, անցնում եմ որպես առերեւույթ պատվիրատու:
Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն: Պահանջում եմ տվյալ անձից, նաեւ իրավապահներից հրապարակել եւ հանրության սեփականությունը դարձնել, թե ինչ փաստեր կան նման ծանր մեղադրանքի համար:
Ամեն ինչ չափ ու սահման ունի: Իմ անձի եւ արժանապատվության նկատմամբ կեղծ եւ ակնհայտ սուտ լուրերը պետք է իրավական գնահատականի արժանանան:
Դիմում եմ իրավապահներին սա ընդունելու որպես զրպարտության մասին հաղորդում:
Հ. Գ. Գողինն ու բոզինը 40 օր է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն