Թբիլիսիում զինված տղամարդը կտրել է կնոջ կոկորդը
Վրաստան
Թբիլիսիի Դիգոմի թաղամասում տղամարդը կտրել է մի երիտասարդ կնոջ կոկորդը: Տուժածի վիճակը ծանր է, հաղորդում է «Ռուսթավի -2» ՀԸ-ն։
Երիտասարդ կնոջ վրա հարձակվել է դանակով զինված տղամարդը: Ականատեսների պատմելով՝ օգնություն կանչող արնաթաթախ ինը կորցնելով գիտակցությունը և վայր ընկել: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կասկածյալը կալանավորված է: Ըստ ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների` մեղադրյալի բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանները, որպես ապացույց, առգրավել են դանակը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն