Հայ և արաբ ըմբիշները կհամագործակցեն
Սպորտ
Հայաստանի և ըմբշամարտի արաբական ըմբշամարտի ֆեդերացիաները համագործակցության պայմանագիր ստորագրեցին:
Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի գործադիր կոմիտեի անդամ, Կատարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանիի և ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանի ստորագրած պայմանագիրը ներառում է ապագա համագործակցություն, մասնագետների փոխանակում և համատեղ ուսումնամարզական հավաքներ:
Սայաֆ Ալ Շահրանիի խոսքով` համագործակցությունը հույս է ներշնչում ըմբշամարտի ընտանիքի մեծացման հարցում, և Հայաստանում առկա պայմանները բացառիկ են մարզիկների համար: «Ուզում ենք, որ արաբ ըմբիշները ուսումնամարզական հավաք անցկացնեն Հայաստանում, և, ինչու ոչ, Հայաստանը նաև դառնա տարածաշրջանային կենտրոն»,-շեշտեց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն