«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Գազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ Պապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան 

«Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու բոլոր նախադրյալները»

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Պարոն Մոլինեուս,

Սիրելի՛ Սիլվի,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ գտնվել «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» զեկույցին նվիրված այս աշխատաժողովին: Վստահորեն կարող ենք պնդել, որ 21-րդ դարում, ինչպես և նախորդ դարաշրջաններում, երկրների տնտեսական առաջընթացը մեծապես կանխորոշվելու է տեխնոլոգիական զարգացվածության մակարդակով: Այս առումով, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժին և համաշխարհային շուկայում մեր հնարավորություններին նվիրված Համաշխարհային բանկի զեկույցը կարևոր փաստաթուղթ է, որը մանրամասնորեն պետք է ուսումնասիրվի մեր կողմից և համապատասխան պետական գերատեսչությունները, գործարարները, համալսարանները, փորձագետները տան իրենց կարծիքը դրա վերաբերյալ:

4-րդ արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի թե՛ մեծ թե՛ փոքր պետությունների համար ստեղծում է թռիչքային զարգացման հնարավորություններ: Արդյունաբերական հեղափոխությունը բնորոշվում է մի շարք բեկումնային տեխնոլոգիաներով, որոնց անվանումները այժմ բոլորի շուրթերին են․ դրանք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, առարկաների ինտերնետը և այլն: Այս տեխնոլոգիաները արդեն այսօր վերաձևավորում են աշխարհի տնտեսական կառուցվածքը և այն երկրներն ու հասարակությունները, որոնք առավել խելամտորեն կօգտվեն ստեղծված հնարավորություններից և կհաղթահարեն առաջացած մարտահրավերները, առավելագույն առաջընթաց կգրանցեն:

Մենք վստահ ենք, որ այսօր կրթությունից մինչև գիտահետազոտական աշխատանքներ, մշակումներից և արտադրությունից մինչև միջազգային վաճառք և կիրառություն տնտեսության ու կենցաղի տարբեր ոլորտներում։

Վերջին տարիներին տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 26-27% միջին տարեկան աճ՝ այս ճյուղը դարձնելով ամենաարագ աճող ճյուղերից մեկը տնտեսությունում: Եվ այս աճը էլ ավելի խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել ճանաչել բարձր տեխնոլոգիաների ոլորտը գերակա ուղղություն և ստեղծել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որն առաջնորդվելով կառավարության տեսլականով՝ ծավալում է ակտիվ գործունեություն: Գլոբալ արժեշղթայում հաստատուն տեղ գրավելու և տեխնոլոգիական ցատկ կատարելու ճանապարհին բազմաթիվ գործողություններ են իրականացվում՝ սկսած բարենպաստ հարկային դաշտի ստեղծումից մինչև պետություն - մասնավոր գործընկերության ծրագրերի ծավալների մեծացում, ենթակառուցվածքների, գիտահետազոտական և կրթական ոլորտների զարգացում: 

Հայաստանում բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականցվում նաև մեր գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ և դրանց շարքում հաջողված օրինակներից է Համաշխարհային Բանկի հետ իրականացվող «Առևտրի զարգացման և ենթակառուցվածքների որակի» ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում: Այս ծրագրի շրջանակներում է իրականացվում է օրինակ Երևանում «Ինժեներական քաղաք»-ը, առջևում սպասվում են «Ազգային վենչուրային հիմնադրամի», Սուպերհամակարգչային կենտրոնի, Կիբեռանվտանգության կենտրոնի, Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի վերազինման ծրագրերը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով՝ արդյունավետ գործընկերություններ ստեղծելով նաև միջազգային գործընկերների, գիտական համայնքի և բիզնեսի  հետ, կարողանալու ենք Հայաստանը վերածել առաջատար տեխնոլոգիական հանգույցի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Ամենադիտված