Պատմական հրավեր. Թրամփը կմեկնի՞ Մոսկվա
ԱՄՆ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: ՌԴ ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.
«Սպիտակ տանը կայացավ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը, որն անցավ, կարծում եմ, փոխըմբռնման մթնոլորտում»:
Նրա խոսքերով՝ հանդիպմանը շոշափվել են ռազմավարական կայունության և սպառազինության վերահսկողության վերաբերյալ հարցեր, կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Պարսից ծոցում ճգնաժամի վերացնման ուղղությամբ:
Լավրովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Հաղթանակի օրվան նվիրված 75-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստան այցելելու մասին առաջարկը:
«Նախագահ Պուտինն այս տարվա հունիսին G20-ի շրջանակում Ճապոնիայում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Թրամփին հրավիրել է Հաղթանակի օրվա տոնակատարություններին, որ կկայանա հաջորդ տարվա մայիսի 9-ին՝ Մոսկվայում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)