«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Գազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ Պապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան 

«Իմ Քայլը» դատական իշխանությանը «ենթարկեցնելու» հսկայական ռեսուրսներ է գործադրում․ Սիրանուշ Սահակյան

Հասարակություն

Ժնևում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Ելույթի տեքստը՝ ստորև։

«Սույն հայտարարության շրջանակում կանդրադառնանք դատական համակարգին վերաբերող հետևյալ հարցերին՝ (1) դատական համակարգի անկախություն (հատուկ անդրադարձ կատարելով նաև հակակոռուպցիոն հաստատություններին և ընթացակարգերին), (2) Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն, (3) Սահմանադրական դատարանի գործունեություն։

Առաջին, Դատական համակարգի անկախությունը։

2015 թվականի Համընդհանուր պարբերական դիտարկման մի շարք երկրներ (այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Չեխիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա) գործադիր և դատական իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության ամրապնդման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Հայաստանին։
2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներն արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուղղությամբ՝ կենտրոնանալով դատական համակարգի գործառնական, կառուցվածքային և սոցիալական անկախության վրա։ Ուժեղացվեց դատական համակարգի ինքնակառավարումը և ընդլայնվեց նոր մարմնի՝ Բարձրագույն Դատական Խորհրդի լիազորությունները դատավորների նշանակման, առաջխաղացման, լիազորությունների դադարեցման, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հարցերում: Այս փոփոխություններն իրացվեցին նաև սահմանադրական օրենքների միջոցով:

Չնայած իրավական փոփոխություններին՝ դատական համակարգի գործունեությունը խոցելի է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ «հեռախոսային արդարադատության» պրակտիկայով, գործադիր իշխանության կողմից դատավորների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ ու ազդեցություններ, խտրական ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, դատական համակարգի կառավարումը թույլ է, ինչը կապված է սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների, ոչ բավարար աշխատուժի, դատավորների գերծանրաբեռնվածության, դատական համակարգի անձնակազմի անպատրաստվածության, էլեկտրոնային գործիքակազմի սահմանափակ կիրառման և ոչ բավարար ֆինանսավորման տրամադրման հետ։ Դատական իշխանությանը վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակված չեն ապացույցների վրա հիմնված քաղաքականության սկզբունքներին համապատասխան: Իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարությունը չունի հստակ նպատակներ, համարժեք և բավարար գործողություններ, ինչպես նաև չափելի արդյունքներ։

Կառավարությունը և Խորհրդարանը, որոնք ներկայացնում են իշխող «Իմ Քայլը» դաշինքը, հսկայական ռեսուրսներ են գործադրում դատական իշխանությանը «ենթարկեցնելու» համար: Այսպես,

(Ա) 2019թ․ մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնացել է դատական համակարգին և կիրառել հարկադրված հրաժարականների ինստիտուտը։

(Բ) 2019թ․ մայիսի 20-ին, վարչապետը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ելքերն ու մուտքերը։ Այս նպատակով օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Մոտ 1100 քաղաքացիներ, այդ թվում՝ Խորհրդարանի գործող անդամներ, պետական պաշտոնյաներ, քաղաքացիական ծառայողներ, արգելափակել են դատարանների մուտքերը։ Վարչապետն անձամբ այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իր իսկ օրինակով խրախուսելով համախոհներին։ Ոստիկանների կողմից ցուցաբերվել է անգործություն։ Դատական շենքի ֆիզիկական հասանելիությունը մերժվել է դատարան դիմած քաղաքացիներին, փաստաբաններին և ամենակարևորը՝ դատավորներին։ Այն դատավորները,ովքեր փորձել են մուտք գործել դատարանի շենք, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնությունների: Թեև դատավորներն ու փաստաբանները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, քրեական գործերի հարուցումը մերժվել է։

(Գ) Հատուկ քննչական ծառայությունը շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է քննչական և այլ գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ: Օրենքի կոպիտ խախտումներով խուզարկվել է 2019թ․ մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Խուզարկությունն իրականացվել է 2018 թվականի աշնանը հարուցված քրեական գործի հիման վրա՝ կապված պաշտոնեական կեղծիքի՝ կեղծ արձանագրությունների կազմման հետ, որը, սակայն, փետրվարին մերժվել է Գլխավոր դատախազության կողմից։ Պարզվել է, որ Գլխավոր դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և դատավորի դեմ քրեական հետապնդում է սկսել դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո։

(Դ) Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ վերջինիս վերապահելով դատավորների նկատմամբ վեթինգի իրականցումը։ Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության մակարդակը։ 2019թ․ սեպտեմբեր ամսին, Ազգային Ժողովը վերացրեց Հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ նշանակումը, ինչպես նաև մեղմացրեց անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները՝ անտեսելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Ջակարտայի հայտարարության, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի և ԳՐԵԿՈ-ի առաջարկները։

Առաջարկներ.

1. Հարուցել քրեական գործեր` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր 2019թ․ մայիսի 20-ին կանխել են դատավորների, ծառայողներին, դատավարության կողմերի մուտքը դատարաններ: Հատուկ ուշադրություն դարձնել պետական պաշտոնյաներին և ծառայողներին:

2. Օբյեկտիվորեն և համակողմանիորեն քննել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բոլոր դեպքերը (ներառյալ Սահմանադրական արդարադատությանը)։

3. Ձեռնարկել միջոցներ բոլոր դատավորների հեղինակությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ բացառելով ընտրողական արդարադատության իրականացումը:

4. Անհապաղ վերանայել Հանձնաժողովի ընտրության ընթացակարգը՝ ներկայացնելով անդամների բաց, մրցակցային, թափանցիկ և օբյեկտիվ ընտրություն՝ զերծ քաղաքական միջամտությունից, և հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորել միջազգային չափորոշիչներին համապատասխանող Հանձնաժողով։

Երկրորդ, Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն։

Գերմանիայի կողմից ներկայացվել է առաջարկ Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելության մասին (120.46)։ ՀՀ Կառավարությունը ընդունել է հանձնարարականը՝ նշելով «2006 թվականին Հայաստանը ներկայացրել է բաց հրավերներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին։ Ըստ այդմ, ցանկացած Հատուկ Զեկուցող կարող է այցելել Հայաստան»։
Չնայած Հայաստանի դատական համակարգի աննախադեպ զարգացումներին և միջազգային հանրության կողմից ներկայացված քննադատական արձագանքին, Հատուկ Զեկուցողի որևէ այցելություն չի իրականացվել։ «Իրավական ուղի» ՀԿ-ն հիշեցրել է այցելության կատարման միջազգային հանձնարարականի մասին՝ տեղեկացնելով նաև ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

Առաջարկ. անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան։

Երրորդ, Սահմանադրական դատարանի գործունեությունը։

Նախորդ դիտարկմանը Սահմանադրական դատարանի անկախությունն ու պատշաճ գործունեությունն ապահովելու համար հատուկ առաջարկ չի արվել, թեև Սահմանադրական դատարանը Հայաստանի դատական համակարգի մաս է։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց բաց քաղաքական բախում մի կողմից Խորհրդարանի և Կառավարության, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, ինչը խաթարում է օրենքի գերակայությունը և սպառնում է Սահմանադրական դատարանի պատշաճ գործունեությանը:

Նպատակ ունենալով համալրել հեղափոխությունից հետո առկա Սահմանադրական դատարանի դատավորի միակ թափուր պաշտոնը՝ ՀՀ Նախագահը, իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո, ընթացակարգային կանոնների խախտմամբ առաջադրեց իշխանության համախոհ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ընտրվեց Խորհրդարանի կողմից։ Սակայն վերջինս երդմնակալության ժամանակ իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Իշխող կուսակցությունը խրախուսեց այս հայտարարությունը և հորդորեց ՍԴ գործող նախագահին և մնացյալ 6 անդամներին լքել իրենց պաշտոնները։ Ուղղորդված անձինք՝ բաղկացած 20 հոգուց, հավաքվեցին ՍԴ-ի առջև՝ հարձակումներ գործելով նաև դատավորների վրա։ Այս հարձակումները մնացին անպատիժ։

Վենետիկի հանձնաժողովը կոշտ կերպով արձագանքել է այս ինքնահռչակմանը՝ նշելով հետևյալը՝ «Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Այնուհետև, դատավորի մասնագիտական արժանապատվությունը անտեսելով՝ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ՍԴ դատավորների վաղաժամ հրաժարականին: Այս նախաձեռնությամբ առաջարկվեց գործարք՝ վաղաժամ հրաժարականի դիմաց պահպանել դատավորի աշխատավարձը մինչև 70 տարեկան լրանալը, այնուհետև՝ կենսաթոշակը: Այլ կերպ՝ դատավորներին առաջարկվեց կաշառք հարկատուների գումաների հաշվին՝ հրաժարական ներկայացնելու ազատ կամքը խեղաթյուրելու համար՝ հօգուտ կուսակցական շահերի։

2019թ․ սեպտեմբեր ամսին, իշխող քաղաքական խմբակցությունը նախաձեռնեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Հիմնական ընդդիմադիր խմբակցությունը Խորհրդարանում ձեռնպահ մնաց քվեարկությունից: Միևնույն ժամանակ, իշխող քաղաքական կուսակցության ականավոր գործիչներ հանդես եկան հանրային սպառնալիքներով, ինչպիսիք են՝ «Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։

2019թ․ սեպտեմբեր 4-ին, Խորհրդարանի անդամ Արման Բաբաջանյանը, ով լքել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը, մի խումբ անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որում նշեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը զավթել է Դատարանի լիազորությունը։ 2019թ․ հոկտեմբերի 17-ին, հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական դրդապատճառներով հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:

2019թ․ հոկտեմբերի 29-ին, Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը մեղմացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունը վերահաստատելու համար։

Ներկայումս Կառավարությունը պլանավորում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի հետ միավորելու պատրվակով Սահմանադրական դատարանը «գրավելու» նպատակով:

Առաջարկներ

1. Հարգել Սահմանադրական դատարանի դերն ու իրավունքները և վերահաստատել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը։

2. Հարգել Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը և դադարեցնել դատարանի ներկա օրինական կազմը քաղաքական մեծամասնության ազդեցության ներքո գտնվող անձանցով փոխարինելու բոլոր փորձերը:

3. Օրենսդրորեն ամրագրել Նախագահի կամ կառավարության կողմից թեկնածուների առաջադրման համար արդար, թափանցիկ և մրցութային ընթացակարգերով ընտրության պահանջ (ՄԻԵԴ դատավորների ընտրության ընթացակարգին համանման) և ապահովել այդ դրույթների կենսագործումը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Ամենադիտված