Քաղցկեղի պատճառով Անաստասիա Զավարոտնյուկը ընդմիշտ կաթվածահար կմնա (լուսանկարներ)
Այլ
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկն արդեն 3 ամիս է, ինչ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Դերասանուհու ընտանիքը հաստատել է, որ նա պայքարում է ուղեղի քաղցկեղի դեմ, և, կարծես թե, լուրջ հետևանքներն անխուսափելի են:
«Mash» Տելեգրամ-ալիքի տեղեկություններով՝ Զավարոտնյուկը ընդմիշտ կաթվածահար կմնա:
«Ուղեղի ձախ կիսագնդի ուռուցքի պատճառով սկզբում նրա աջ ձեռքն է կաթվածահար եղել, իսկ այժմ՝ ամբողջ աջ կողմը: Այդ մասը, որն անշարժ է, այլևս չի վերականգնվի», - նշել է աղբյուրը:
Սերիալային աստղն այժմ շարժվում է միայն անվասայլակով: Հարազատները խնամում են նրան և փորձում հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նրան:
Նշվում է նաև, որ վերջերս Զավորոտյուկին թույլատրել են տեսնել իր մեկամյա դստերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն