Չինացի միգրանտը փորձել Է ԱՄՆ ներթափանցել լվացքի մեքենայի մեջ (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՉԺՀ-ի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինականորեն Միացյալ Նահանգների տարածք ժամանել տարբեր կահկարասիների մեջ: Այդ մասին հայտնել Է CNN-ը:
Նշվում Է, որ ամերիկացի սահմանապահները կանգնեցրել են Մեքսիկայից ժամանող բեռնատարը Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) ուղեմուտքում: Ներսում նրանք հայտնաբերել են 11 չինացի միգրանտների, որոնք թաքնվել Էին զանազան կահկարասիներում, այդ թվում՝ լվացքի մեքենայի, սնդուկի եւ կոմոդի մեջ: ԱՄՆ-ի սահմանապահ-մաքսային ծառայության տվյալներով՝ միգրանտներից ոչ ոք լրջորեն չի տուժել: Նրանք բոլորը ձերբակալված են: Բեռնատարի ղեկին եղել Է ԱՄՆ-ի 42-ամյա քաղաքացի, նա կալանավորված Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)