Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. Փաշինյան ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց Տեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրել Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին #ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով Ֆրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներ Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. Աբրահամյան «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետ Վանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. Սուրենյանց 

«Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հույսեր առաջ բերեց ժողովրդի շրջանում, և ակնկալվում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունները պետք է տեղի ունենային 2019 թվականին, քանի որ 2019 թվականի ընթացքում Փաշինյանը և իր քաղաքական թիմը լիովին պատասխանատվություն ստանձնեցին երկրի կառավարման համար: Այնուամենայնիվ, քաղաքացիների ակնկալած փոփոխություններն այդպես էլ իրականություն չդարձան: Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել երկրի տնտեսությունը և սոցիալական վիճակը:

Հենց դա էր պատճառը, որ տարեսկզբին ներկայացված՝ կառավարության ծրագրում իշխանությունները ամեն կերպ խուսափել էին նշել կոնկրետ ցուցանիշներ և դրանց հասնելու ճանապարհները:

Թերևս դա էր պատճառը, որ կառավարության ծրագիրը վերլուծաբաններն անվանում էին բարի ցանկությունների և կենացների ժողովածու ու ընդգծում, որ այդպիսի, գուցե շատ ավելի սիրուն ծրագրային փաստաթուղթ կարող էին ներկայացնել նաև նախորդ կառավարությունները, և դրանում ոչ մի հեղափոխական մոտեցում չեն տեսնում:

Իսկ կառավարության ծրագիրը ավելի մանրակրկիտ դիտարկելիս պարզ էր դառնում, որ գործադիր իշխանությունն այդպիսի շարադրանքով փորձել է ամեն կերպ խուսափել որևէ ցուցանիշի համար պատասխանատվություն ստանձնելուց և իրեն չկաշկանդել դրանցով:

Եվ այդպես էլ կառավարությունը տարվա ընթացքում երկրի զարգացման հարցում ռազմավարական մոտեցում չորդեգրեց, իսկ անձամբ վարչապետ Փաշինյանը փորձեց կոնկրետ նպատակադրումների մասով պատասխանատվությունը գցել իր վրայից:

Սակայն հասկանալով, որ եթե կոնկրետ թվային արժեք չի տալիս կառավարության նախաձեռնություններին, ապա քաղաքացիների շրջանում կարող են կասկածներ առաջանալ, թե իր կառավարությունն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արդեն հիշատակեց ստույգ ցուցանիշներ, թե որոնք են իրենց ռազմավարական նպատակադրումները:

Սակայն Փաշինյանը այնպիսի նպատակադրումների մասին խոսեց, որոնք պետք է իրականություն դառնան մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածում:

Իսկ այսպիսի հսկայական ժամանակային կտրվածքով կանխատեսումներ անելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև ուղղակի պարզ հնարք է պատասխանատվությունից խուսափելու համար:

Փաշինյանն առաջնորդվում է այն տակտիկայով, որ ինչքան հնարավոր է՝ պետք է խուսափել իրատեսական խոստումներ տալուց. դրանք պետք է լինեն վերացական, իսկ ժամանակի ընթացքում, ոնց էլ ստացվի, առանձին ոլորտներում դրական ցուցանիշներ կգրանցվեն, և արդեն կարելի է այդ ցուցանիշներն ուռճացնել ու քաղաքացիներին ներկայացնել որպես շատ մեծ ձեռքբերում:

Եվ պատահական չէ, որ վարչապետի այսպիսի գործելակերպը շարունակվում է մինչ օրս: Իսկ այս օրերին, երբ պետք է ամփոփել տարվա հիմնական արդյունքները, Փաշինյանը խոսում է այն մասին, թե աստղաբաշխական քանակությամբ ՀԴՄ կտրոններ են տպագրվել, և դա ներկայացնում է որպես հսկայական ձեռքբերում:

Այնինչ, ՀԴՄ կտրոնների մեծ քանակությունը չի նշանակում, թե արդյունքն ու որակական կողմը բարձր են, քանի որ շատ դեպքերում տնտեսվարողները փորձում են քիչ գումարային շրջանառության տեսքով շատ ՀԴՄ կտրոնների քանակություն ցույց տալ:

Բացի այդ, ինչո՞ւ վարչապետը չի խոսում քաղաքացիների եկամուտների կտրուկ աճից, չէ՞ որ իշխանության գալով՝ չէր խոստացել, թե պայմաններ կստեղծի, որ մեծ քանակությամբ ՀԴՄ կտրոններ տպագրվեն, այլ մարդկանց հույսով էր անում, թե նրանց կյանքի որակը կբարձրանա:

Մյուս կողմից՝ հասարակությունն ակնկալում է, որ վարչապետը վերջապես սկսի խոսել հաջորդ տարվա ռազմավարական առաջնահերթություններից, օրինակ՝ թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում զսպել այն գնաճը, որն առաջ է գալու ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումից և գազի գնի թանկացումից, կամ կառավարությունը ինչ քայլերի միջոցով է ներդրումներ ներգրավելու և այլն:

Այնպես որ, վարչապետը չի կարող անվերջ խուսափել պատասխանատվության բեռը վերցնելուց, քանի որ վաղ թե ուշ իրենից հասարակությունը հաշվետվություն է պահանջելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն
Ամենադիտված