Վրաստանի խորհրդարանը տարհանվում Է. ընդդիմությունը կասկածելի հեղուկ Է լցրել նիստերի դահլիճում
Վրաստան
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ ներկայում պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները:
Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ է տարածվում: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածությունների շուրջ, ընդհատված է եւ հայտնի չԷ, թե երբ այն կվերսկսվի, հաղորդել է Sputnik-ը:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա