Անցնող տարին դյուրին չէր Մեծ Բրիտանիայի համար. Եղիսաբեթ Բ թագուհի
Այլ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կարծում է, որ անցնող տարին ամենադյուրինը չէր երկրի համար, սակայն համոզված է, որ ոչ մեծ զիջումները միմյանց կարող են նվազեցնել նույնիսկ լուրջ տարակարծությունները: Այդ մասին ասված է սուրբծննդյան ուղերձում, որով միապետը հանդես կգա դեկտեմբերի 24-ին: Դրանից մեջբերումներ է անում Press Association գործակալությունը:
«Ճանապարհն, անշուշտ, միշտ չէ որ հարթ է եղել, եւ այս տարի այն երբեմն կարող էր բավականին խորդուբորդ թվալ, բայց ոչ մեծ քայլերն ունակ են վիթխարի ազդեցություն գործել,- նշված է պետության ղեկավարի ուղերձում:- Փոքրիկ քայլերն՝ արված հավատով եւ հույսով, կարող են օգնել հաղթահարելու վաղեմի տարաձայնությունները եւ խորը տարակարածությունները՝ բերելով ներդաշնակություն եւ ըմբռնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ