Մահվան ելքով վթար՝ Երևանում. բախվել են Opel-ը և մոտոցիկլը. հնդիկ մոտոցիկլավարը մահացել է
Հասարակություն
Երևանում դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմամց բախվել են Երեւանի բնակիչ, 33-ամյա Մնացական Բմբուլյանի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի եւ Հնդկաստանի քաղաքացի, 35-ամյա Վիմալ Թանկի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլը: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ, 33-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ