«Սանիթեքի»-ի հետ պայմանագրի խզման որոշումը դրական է գնահատվել
Հասարակություն
Հասարակական կարծիքի հարցման մասնակիցների 86,6 տոկոսը դրական է գնահատել Երևանի քաղաքապետարանի կողմից «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի միակողմանի խզումը։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
«48,3 տոկոսը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում և ավելի շուտ դրական է վերաբերվում՝ 38,3 տոկոսը։ Այսինքն՝ 86,6 տոկոսը դրական է արտահայտվել այս որոշմանը»,- նշեց Նավասարդյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ