Ոստիկանության աշխատանքը դրական է գնահատվել, սակայն բացասականը կրկնապատկվել է
Հասարակություն
Վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության աշխատանքը լիովին դրական է գնահատել քաղաքացիների 20,5 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 47,3 տոկոսը։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Սակայն, եթե ուշադրություն դարձնեք՝ բացասական պատասխանների թիվը գրեթե երկու անգամ ավելացել է նախորդ երկու տարվա համեմատ։ 11,3 տոկոսը նշել է, որ չի փոխվել, 8,2 տոկոսը նշել է, որ ավելի շուտ բացասական և ընդհանրապես բացասական՝ 5,3 տոկոսը»,- եզրափակեց Նավասարդյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ