Կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ
Քաղաքական
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ էթիկայի կանոնների խախտման առիթով։ Համապատասխան դիմումը հանձնաժողովին ներկայացրել է փաստաբանների պալատի անդամ Վահագն Մնացականյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ Կարեն Կարապետյանը դրսևորել է պաշտոնին ոչ վայել վարքագիծ, չի պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված բարեկրթության և հարգալիրության սկզբունքները։
Նշենք, որ փաստաբանի պահանջի հիմքում Կարեն Կարապետյանի գրության մեջ օգտագործված արտահայտություններն են եղել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ