ՈՒԽ նախագահն իրեն բերման ենթարկելու հարցը կվիճարկի
Հասարակություն
«Բերման ենթարկելու հարցը վիճարկելու ենք, քանի որ այն անհիմն ձևով է արվել։ Եթե ոլորտի հետ կապված ես, կարող են հարցաքննությա՞ն կանչել։ Վիճաբանության ու միջադեպի ժամանակ ես եղել եմ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում՝ պարգևատրվելիս։ Սկզբում ինձ ներկայացրին իրավիճակը, ասացին, որ հարցաքննելու են որպես կասկածյալ, այնուհետև ներգրավվեցին որպես վկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ դատապարտեց տեղի ունեցածը՝ նշելով, որ իրավապահների կողմից ՈՒԽ նախագահին բերման ենթարկելը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում․ «Այս փաստը տարօրինակ դիմագծեր է ստանում և տեսնում ենք իրավախախտում մեր իրավապահների կողմից։ ԵՊՀ-ն և ՈՒԽ-ն լուրջ կառույցներ են և ՈՒԽ նախագահին ԵՊՀ շենքի 6 հարկ ձեռնաշղթաներով իջեցնելը մարդկանց մոտ կարծիք է ձևավորում, թե սա չէ ձեր ՈՒԽ նախագահը։ Սա լրջագույն խնդիր է, որը պետք է պարզաբանման ենթարկվի իրավապահների կողմից։ Փաստորեն, խոսքը վերաբերում է, ընդամենը, վկայի կարգավիճակին»,- Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել հենց ԵՊՀ-ից: Նրան բերման են ենթարկել նախորդ շաբաթ իրավաբանական ֆակուլտետի շենքի դիմաց տեղի ունեցած կրակոցների պատճառով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ