«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանում Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Քասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Գազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. Axios Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետ Պապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան 

Ի՞նչ կապ ունի Դավիթ Շահնազարյանը «Բաց հասարակության հիմնադրամների» հետ. Fip.am

Հասարակություն

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը վերջին շրջանում ակտիվորեն քննադատում է  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործունեությունը։

Դեկտեմբերի 20-ին 168.am-ի Pressing հաղորդման եթերում Շահնազարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմնադրամների» կամ «Սորոսի հիմնադրամի» գործունեությանը և հայտարարել, որ այդ գրասենյակի գործունեությունն ուղղված է Հայաստանի պետականության դեմ:

Նույն հարցազրույցում Շահնազարյանը պնդել է, թե Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հրապարակավ հայտարարել է, որ իրենք օգնել և օժանդակել են 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությանը։ «Այսինքն՝ նա ընդունեց, որ ուղղակիորեն խառնվել են մեր ներքաղաքական խնդիրներին»,- ասել է Շահնազարյանը: 

Այս պնդումը, սակայն, Շահնազարյանն առաջին անգամ չի անում. դեռևս այս տարվա օգոստոսին «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԱԾ նախկին պետը պնդել էր, թե ԲՀՀ գրասենյակի ղեկավարը հայտարարել է հեղափոխությանն ակտիվորեն աջակցելու և օժանդակելու մասին։ 

Դավիթ Շահնազարյանի կապը «Բաց հասարակության հիմնադրամների» հետ

Ուշագրավ է, որ թեև ԱԱԾ նախկին տնօրենն ակտիվորեն քննադատում է ԲՀՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, սակայն ինքը ևս հանդիսանում է այդ կազմակերպության շահառու։  

Այսպես, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի (Regional Studies Center) կայքի համաձայն՝ Շահնազարյանը հանդիսանում է այս կենտրոնի ավագ վերլուծաբան:

Թեև կազմակերպության կայքում Ռազմավարական գործընկերների և դոնորների բաժինը դատարկ է, սակայն ներկայացված է ֆինանսական հաշվետվություն 2014 թվականի համար: Ըստ դրա՝ 2014 թվականին այս կազմակերպությունը ստացել է 10,372,500 դրամի չափով ֆինանսավորում «Բաց հասարակության հիմնադրամներից»: 

Ավելին՝ 2019 թվականի հունիսին «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը» ստորագրել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի գործունեության նկատմամբ ոտնձգությունները դատապարտող հայտարարության տակ։ «Խեղաթյուրված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների, մտացածին ենթադրությունների և դրանց հիման վրա գնահատականների տարածումն ապարդյուն փորձ է նսեմացնելու մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման ձևավորման գործում քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, որի աջակցման գործում իր ներդրումն ունի «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը»,- ասված է այդ հայտարարությունում:

Փաստացի, Շահնազարյանը, լինելով մի կազմակերպության անդամ, որը ևս դրամաշնորհ է ստացել «Սորոսի գրասենյակից», ինքն էլ է հանդիսանում «սորոսական»՝ իր ձևակերպմամբ, և գործում պետականության դեմ։

«Բաց հասարակության հիմնադրամները» և Թավշյա հեղափոխությունը

Ինչ վերաբերում է Շահնազարյանի այն պնդմանը, թե «Բաց հասարակության հիմնադրամների» ղեկավարն ընդունել է, որ իրենք օժանդակել են հեղափոխության իրականացմանը, ապա դա իրականությանը չի համապատասխանում:

«Բաց հասարակության հիմնադրամների» ղեկավար Լարիսա Մինասյանը բազմիցս հերքել է տարածված լուրերը, թե հիմնադրամը օժանդակել է կամ որևէ կապ է ունեցել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։ Դեռևս անցած տարի Մինասյանը հայտարարել էր. «Հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, և ժողովուրդն այնքան միանշանակ տեր էր կանգնել այդ փոփոխություններին, որ ոչ մի բանական մարդ չէր կարող դա չտեսնել։ Եթե որոշ մարդիկ փորձում են տեսնել Սորոսին, գործում են ակնհայտ իրողությունների դեմ։ Հնարավոր չէ հարյուր-հազարավոր մարդկանց ասել, թե իրենք դուրս են եկել, որովհետև Ջորջ Սորոսն է ասել, որ իրենք դուրս գան»։

Փաստորեն՝ Շահնազարյանը Մինասյանին վերագրում է պնդումներ, որոնք վերջինս չի ասել, ավելին՝ ԲՀՀ գրասենյակի ղեկավարը հայտարարել է ճիշտ հակառակը։ 

Աղբյուրը՝ Fip.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելԳազայի վերականգնման համար նախատեսվում է 2.45 մլրդ դոլարի վեցամսյա ծրագիր. AxiosՀոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ հավաքականի հետՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանՆեթանյահուն «անակնկալներ» է խոստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթումՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում. «Վեոլիա Ջուր» 26 մարդու կյանք փրկած շան պատվին Վենեսուելայում հուշարձան է կանգնեցվելՊարեկները «ակուլաթափ» են արել մի քանի վարորդների, որոնց պետհամարանիշների վրա շնաձկներ են եղելԲանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ) Խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն․ ՄԻՊՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըԿորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ) Սիրիան պատրաստ է Իսրայելի հետ խաղաղության, սակայն Գոլանից չի հրաժարվի. Աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա ՔոուլինԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինի Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հանդիպման մանրամասներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՆյու Յորքում հանդիպել են Փաշինյանը և Էրդողանը (տեսանյութ)Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան (տեսանյութ)Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-նՍա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ) Երևանում ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում Единая Россия կուսակցությունը պարտություն է կրելՍաուդյան Արաբիան վերսկսում է նավթամուղի աշխատանքը՝ շրջանցելով ՀորմուզըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԻրանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ խաղաղության երկխոսությանը. ՓեզեշքիանՌազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմըՓաշինյանն ու Աբդելսալամը քննարկել են խաղաղության օրակարգըԿապանում Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջիին արդեն ստանձնել է պաշտոնըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՌուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ) Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՔննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցությունըՊուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգԲնակարանների գների աճը դանդաղել է. ՌԴՖինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Ամենադիտված