Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի 76 միաբան սարկավագների և սարկավագական աստիճանի արժանացած 26 նորընծաների հետ
Հասարակություն
Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով հանդիպում ունեցանք Մայր Աթոռի 76 միաբան սարկավագների և նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական աստիճանի արժանացած 26 նորընծաների հետ` ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի:
Մեր գնահատանքը, աղոթքն ու օրհնությունը հղելով սարկավագներին իրենց լուսավոր տոնի կապակցությամբ՝ հայցեցինք Բարձրյալ Աստծուց, որպեսզի Իր առատաբուխ շնորհները հեղի սարկավագաց դասի վրա:
Նաև մաղթեցինք, որ Ս. Ստեփանոսի օրինակն ու բարեխոսությունը զորացնեն նրանց՝ քաջությամբ և նվիրումով իրենց անսակարկ ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ