Տեսախցիկները տեսագրել են, թե ինչպես է սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը առևանգում երեխային (տեսանյութ)
ՏեսանյութերՀարավաֆրիկյան Հանրապետության Ումհլանգա քաղաքում գտնվող սուպերմարկետում անվտանգության աշխատակիցը փորձել է առևանգել երեխային: Այս մասին հայտնում է DailyMail-ը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է առևտրով զբաղված կինը շրջում սուպերմարկետում: Նա մի քանի վայրկյան զրուցում է վաճառողուհու հետ, և այդ պահին անվտանգության աշխատակցի հագուստով տղամարդը սայլակից գողանում է 2-ամյա երեխային և փախուստի դիմում:
Նկատելով թոռնիկի բացակայությունը՝ կինն սկսում է գոռալ, ապա վազում է դեպի ելքը, որտեղ էլ բռնում է տղամարդուն՝ երեխայի հետ հեռանալիս:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, տղամարդը ձերբակալվել է: Նա կկանգնի դատարանի առաջ:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)