Արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է․ ԱՆ նախկին փոխնախարար
Բլոգոսֆերա
Վերջին շրջանի մի շարք աղմկահարույց օրինագծերի, նախաձեռնությունների բովանդակային վերլուծությամբ աներկբա կարելի է փաստել, որ արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։
«Մասնագիտական տեսակետից անթույլատրելի գործիքակազմով, հակագիտական մեթոդաբանությամբ ընտրվում են լուծումներ, նախագծվում օրինագծեր, որոնք «լուրջ հայտ» են ներկայացնում հավակնելու «երբևէ ամենավատի» կոչմանը: Արդյունքում առկա դանդաղկոտության, ոչ ձեռնհասության, «Ես դա կարող եմ»-ի ինքնախաբեության հետևանքով տուժում են կոռուպցիայի դեմ իրական պայքարի առաջմղման, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման գործընթացը և Վարչապետի նախանշած ռազմավարական այլ առաջնահերթությունները»,-նշել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)