Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ սեփական ցածրարժեք մտադրությունների. Ֆարմանյան
Բլոգոսֆերա
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները նրան պետք է ոչ թե քննադատեն, այլ միայն ու միայն շնորհակալություն հայտնեն ՍԴ-ի և նրա նախագահ Թովմասյանի շուրջ ծավալվող իր ապաշնորհ ու հախուռն ինքնագործունեության (իրականում` քաղաքական ինքնասպանության) համար:
Էլ ուրիշ ինչպե՞ս էր հնարավոր մի գնդակով և՛ սեփական և՛ միջազգային հանրության համար 100 տոկոսանոց ճշգրտությամբ քողազերծել սեփական իշխանության իրական դեմքը մի կողմից ու եդեմական նման պայմաններ ստեղծել` մեր երկրում դատական իշխանության իրական անկախության կայացման համար` մյուս կողմից:
Ի վերջո, ճակատագրի տարօրինակ հեգնանք է. Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում` ի հեճուկս իր իսկ սեփական ցածրարժեք մտադրությունների»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ