«13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ. Հակոբ Կարապետյան
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լրատվամիջոցների համար.
Քաղաքապետարանում պարգեւավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։
Պարգեւավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։
Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաեւ այս եռամսյակին։
Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված մնացորդային միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)