Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել. Փաշինյան
Բլոգոսֆերա
2018-ի մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել, պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերադառնալուն պես՝ խնդիր դրեցի կարգի բերել Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհը:
Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել:
Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տրանսպորտի ոլորտի նախկին եւ ներկա նախարարներ Հակոբ Արշակյանին եւ Սուրեն Պապիկյանին՝ հանձնարարականը բարձր մակարդակով կատարելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)