Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ) Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին 

Դատավորը և ՍԴ անդամը չեն կարող կալանավորվել՝ առանց ՍԴ համաձայնության․ Արա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացին․

«Նախքան մասնավոր կարծիքս ներկայացնելը պետք է նշեմ, որ՝
- որպես Փաստաբանների պալատի նախագահ առնչվել եմ 6 (վեց) արդարադատության նախարարի հետ՝ Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Արտակ Զեյնալյան և Ռուստամ Բադասյան.

- 6 նախարարներից ամենաշատ հակասությունները (տարաձայնությունները, վեճերը), մինչ այս պահը, ունեցել եմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ.

- սույն կարծիքս անհանգստություն է պարունակում ոչ թե անձի վերաբերյալ, այլ՝ համակարգի:

2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ ԱՌԱՆՑ համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ։ Սահմանադրական այս նորմը, Սահմանադրական դատարանի անդամին օժտել էր և գործառութային և անձնական անձեռնմխելիությամբ:

2015թ. փոփոխություններով Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Ինչպես տեսնում ենք այս նորմը Սահմանադրական դատարանի դատավորին օժտում է միայն գործառութային անձեռնմխելիությամբ:

2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է նշանակվել 2005թ. փոփոխություններով Սահմանադրության համաձայն, հետևաբար իր և նույն կարգով նշանակված մյուս բոլոր ՍԴ անդամների նկատմամբ տարածվում են 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ տրված երաշխիքները:

Իսկ դա նշանակում է, որ ՍԴ նախագահը որպես մեղադրյալ կարող է ներգրավվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 31.08.2015թ. կազմել է մասնագիտական կարծիք Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ և ներկայացրել է համապատասխան հանձնաժողովին:

Ի թիվս այլ առաջարկների աշխատանքային խումբն առաջարկել էր անփոփոխ թողնել դատավորի և ՍԴ դատավորի անձնական և գործառութային անձեռնմխելիությունը, քանի որ դատավորի անձեռնմխելիությունը` իրավունքի գերակայությանն ու դատավարության արդարացիությանն ուղղված նրա մասնագիտական գործունեության ապահովման կարևորագույն միջոց է:

Հետևաբար, դատավորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի պետք է հանդիսանա այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք: Դատավորի անձեռնմխելիության սկզբունքը սահմանող իրավանորմերում օգտագործվող «դատավոր» եզրույթը պետք է մեկնաբանվի «վերագրվող ենթադրյալ իրավախախտման, այդ թվում` ենթադրյալ հանցագործության պահին գործող դատավորի կարգավիճակ ունեցող անձ» իմաստով:

Այլ խոսքով` բոլոր այն դեպքերում, երբ դատավորին վերագրվող իրավախախտումը ենթադրաբար կատարվել է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, անկախ այն հանգամանքից, թե մեղսագրվող արարքն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե՝ ոչ, գործում է դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը:

Իրավասու մարմինը դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցել միայն օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահանջների պահպանմամբ:

Դատավորի անձեռնմխելիության միայն այսպիսի ամրագրման դեպքում է հնարավոր ապահովել այդ սկզբունքի նպատակային, իմաստային կենսագործումը, ինչպես նաև երաշխավորել դատական իշխանության գործառույթների բնականոն իրականացումը:
.......................................................................................
Հանձնաժողովը, որի կազմում էր նաև Հրայր Թովմասյանը, Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի այս առաջարկը մերժել էր: Գործող խմբագրությամբ Սահմանադրությունը ՍԴ դատավորին անձնական անձեռնմխելիությունից զրկել է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան ակտիվացնում է ֆինանսական ոլորտի թվայնացման գործընթացըՄեծ Բրիտանիայում խստացվում են առցանց խարդախությունների դեմ պայքարի միջոցառումներըՄադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՃապոնիայում քննարկում են աշխատաժամանակի կրճատման նոր նախաձեռնությունԳերմանիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ տնտեսագետների ուշադրության կենտրոնումՄեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարիցԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկում են համագործակցության նոր ուղղություններըԴեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԵթե ԱՄՆ-ն խոցի Իրանի կամուրջները կամ էլեկտրակայանները, Թեհրանի պատասխանը խիստ կլինիՆԱՏՕ-ն ուժեղացնում է համագործակցությունը դաշնակից երկրների հետԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՍիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ տեղադրվել են անվտանգային սյուներՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևՓորձագետը նշել է, թե երբ է բնակարանի վարձակալությունն ավելի շահավետ, քան հիփոթեքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերինԵթե վերահսկողություն չլինի, մարդիկ կհիասթափվեն. Անուշ Պողոսյանը` առողջապահության ապահովագրության մասինՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԵվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՈղջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները
Ամենադիտված