Այս գիշեր մենք նրանց ապտակեցինք, բայց վրեժն այլ հարց է. Խամենեի
Իրան
Նշելով Իրաքում ԱՄՆ Այն ալ Ասադ ռազմակայանին ԻՀՊԿ հասցրած ավիահարվածի մասին՝ իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին չորեքշաբթի ընդգծել է տարածաշրջանում ԱՄՆ կոռումպացված ներկայությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
ԻՀՊԿ վերջին հարվածը ԱՄՆ ռազմակայանին «ապտակ» անվանելով՝ Խամենեին նշել է. «Նման ռազմական գործողությունները բավարար չեն, ԱՄՆ կոռումպացված ներկայությունը տարածաշրջանում պետք է դադարեցվի»։
Նա նշել է, որ ամերիկացիներն են պատերազմ բերել տարածաշրջան, ինտրիգ եւ ավերածություններ։
«Այս գիշեր մենք նրանց ապտակեցինք, բայց վրեժն այլ հարց է»,- ասել է Խամենեին Կում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան