Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Մասիս քաղաքում է
ԱյլՄարզերի զարգացումը, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծումը, սեփական երկրի կառուցման պատասխանատվության գիտակցումը ԻԴԵԱԼ համակարգի կարևորագույն առաքելություններից են:
Շարունակելով ընդլայնել իր խանութների աշխարհագրությունը ՀՀ ողջ տարածքում՝ ԻԴԵԱԼ համակարգը իր նոր խանութ-սրահի դռներն է բացում այժմ արդեն Մասիս քաղաքում:
Հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայի մասնիկը լինել նորարարությունների՝ ԻԴԵԱԼ համակարգը հարմարավետ առևտրի պայմաններ է ստեղծում նաև մասիսցիների համար, բացում է նոր աշխատատեղեր, ստեղծում բարեկեցիկ կյանքով ապրելու բոլոր պայմաններն ու նախադրյալները:
Խանութ-սրահի բացումը տեղի ունեցավ հունվարի 21-ին, Մասիս քաղաքում:
Բացմանը ներկա մասիսցիներ շատ ուրախ էին և երջանիկ, որ արդեն կարող են սեփական քաղաքում կատարել հարմարավետ ու շահավետ գնումներ:
- Շատ ուրախ եմ, որ ԻԴԵԱԼ-ը այժմ Մասիսում է, ուրախ ենք, որ նոր աշխատատեղեր են բացվում ՀՀ բոլոր մարզերում, որ մարզերի զարգացման մասին հոգում է ԻԴԵԱԼ-ը- ասում է հյուրերից մեկը:
ԻԴԵԱԼ համակարգը խոստանում է, որ բազմաթիվ անակնկալներ են լինելու ողջ 2020-ի ընթացքում և ՀՀ բոլոր մարզերի զարգացումը պիտի լինի շարունակական, չէ՞ որ սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է: