Հրայր Թովմասյանի փաստաբանը կվիճարկի ՍԴ նախագահին մեղադրյալ ներգրավելու՝ դատախազության որոշումը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պետրոս Մակյանը կքննի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքն՝ ուղղված Գլխավոր դատախազության դեմ: «Ազատության» հետ զրույցում ՍԴ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն ասել է` դատարանում վիճարկում է անձեռնմխելիությամբ օժտված Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազության որոշումը:
Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)