Ընդդիմությունն իրեն գցում է քաղաքական կատոկի տակ, առողջություն եմ մաղթում իրենց. Տիգրան Ուլիխանյան (տեսանյութ)
ՏեսանյութերԽորհրդարանական ընդդիմությունը ուղղակի-անուղղակի, գիտակցված-չգիտակցված աջակցում է քրեական տարրերին։ Եվ դրա համար ընդդիմադիրները կա´մ ունեն խիստ անձնական շահեր, կամ ունեն կամքի դեֆիցիտ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։
Նրա խոսքով՝ այս երևույթի օբյեկտիվ պատճառն այն է, որ քրեական ենթամշակույթը արմատ է գցել հասարակության մեջ ու հասել նաև Ազգային ժողով։ Պատգամավորը պնդում է, որ քրեական ենթամշակույթը ներկայացված է նաև Ազգային ժողովում, բացի «Իմ քայլը» խմբակցությունից։
«[Խորհրդարանական ընդդիմությունը] ամեն օր փորձում է իրեն գցել մեր քաղաքական «կատոկի» տակ։ Եվ կարծում եմ կհամաձայնեք, որ գնալով ավելի դժվար է դառնում նրանց «չկատոկելը»։ Բայց մենք չենք հանձնվելու, չենք տրվելու նրանց «կատոկելու» գայթակղությանը»,- ասաց Ուրիխանյանը։
Նա ասաց, որ դա չեն անի, որովհետև ուզում են ունենալ առողջ ընդդիմություն։
Վերջում պատգամավորը առողջություն մաղթեց ընդդիմությանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ