Երևանում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի 2/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Ա.-ի վարած BMW մակնիշի 95 ՏN 005 համարանիշի և Չարենցավանի բնակիչ, 21-ամյա Գևորգ Պ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ԼX 116 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ալբերտ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)