Պամելա Անդերսոնը գաղտնի ամուսնացել է
ԱյլՀոլլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը գաղտնի ամուսնացել է պրոդյուսեր Ջոն Պիտերսի հետ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մալիբուում: Ամուսնական զույգը, որը հանդիպել է 80-ականներին, վերամիավորվել է և իր հարաբերությունները ծածուկ պահել:
«Ամենուր գեղեցիկ աղջիկներ են: Ես կարող էի ընտրել որևէ մեկին, բայց 35 տարիների ընթացքում ես ցանկացել եմ միայն Պամելային: Նա ինձ վայրի է դարձնում՝ այդ բառի լավ իմաստով», - խոստովանել է 74-ամյա պրոդյուսերը:
Դերասանուհին բանաստեղծություն է նվիրել իր ամուսնուն՝ նշելով, որ ինքը երջանիկ կին է: