Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թերապիայի մեկնարկների մասին․ Արսեն Թորոսյան
Բլոգոսֆերա
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով․
«Եվս մեկ կարևոր թիվ անցյալ տարվա արդյունքներից:
2019-ից պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն, 2018-ի 979-ի փոխարեն:
Աճը` 352.3% (ավելի քան 4.5 անգամ)
Ուռուցքաբանությունը ինքին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով մեր առաջնահերթություններից մեկն է:
Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ ծրագրի մեկնարկների մասին»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում