Երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել. Ֆեյսբուքյան լեզվակռիվ՝ պատգամավորների միջև
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ռուբեն Ռուբինյան, երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել, այլ փակվել ձեր ամրոցում և շարունակել դիտել «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթը: Ոնց որ այսօր նիստի պատճառով կիսատ մնաց:
Հ.Գ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր սթորիում Ռուբինյանի հետ խմում է ընդդիմության կենացը վերոհիշյալ մուլտֆիլմը դիտելու ընթացքում: Անուշ տղե´րք»:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ եմ հավանում տիկին Սամսոնյանին։ Բարեկիրթ է, զուսպ, կոռեկտ և, ամենակարևորը, բարի և հավասարակշիռ»։
Ֆեյսբուքյան լեզվակռվին են միացել նաև ԱԺ մյուս գործընկերները: Մասնավորապես, իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը մեկնաբանություն է թողել. «Կարծում եմ՝ պիտի ներողություն խնդրես ընդհանրապես գոյությանդ համար»: Ի վերջո, Ռուբինյանն ընդունել է մեղքը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում