Հայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել ՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերում Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Թեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումը Տուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Դատական հայց՝ ընդդեմ Սասուն Միքայելյանի. Հորմուզում իրավիճակը պայթյունավտանգ է Երևանի քաղաքապետարանը բակային շաբաթօրյակ է կազմակերպել Նորաշենում ՖԻՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել ԱԱ-2026-ի եզրափակիչը՝ չնայած օդի որակի խնդիրներին Wildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները «Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբ Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորման դեպքերը 

Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան

Քաղաքական

Քաղաքական դաշտում հակված եմ առավել կոռեկտ մոտեցումների, օրինակելի լեզվամտածողության, և, բնականաբար, նախընտրելի է, որ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները պահեն գոնե Լեզվի մասին օրենքը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորներին ուղղված կոչին՝ «իրենց հայաթի բեսեդկում հանգիստ լռվելու» մասին։

Ինչ վերաբերում է խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենքին, որը վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, Արամ Սարգսյանն ընդգծել է, որ օրենքի վերաբերյալ, բացի պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներից, որևէ այլ խորքային մոտեցում չի լսել: Բացի դա, ըստ նրա՝ ինչ օրենք ուզում են՝ ընդունեն, միևնույն է, այդ մշակույթը կրող մարդիկ բանտերի ներսից անգամ կարողանալու են ազդել դրսի կյանքի վրա։

«Կալանավայրերում տեղի ունեցող գործընթացները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, մենք պետք է հաշվի առնենք, որ նրանք նույնպես մարդիկ են, և այստեղ չարաշահումներ չպետք է լինեն, առավելևս՝ չպետք է բանը հասնի նրան, որ գործի դնեն ներքին զորքերը։ Այն օրենքին, որն այսօր ընդունվել է, մենք պետք է գնայինք մշակութային դաստիարակությամբ, բանտային համակարգում պետք էր ներդրումներ անել։ Այդ օրենքը, այո՛, պետք է ընդունվեր, բայց այն ժամանակ, երբ կարգավորվեին իմ թվարկած խնդիրները և, օրինակ,  կալանավորին սպասարկող քաղաքացիական և զինվորական անձանց համար կարողանային ապահովել բարձր աշխատավարձով, ոչ թե 60-80 հազար դրամ ստացող դռնապան ունենան ու նման օրենք ընդունեն։ Այս օրենքը որևէ կերպ չի ազդելու, որ կալանավայրում «զոն նայող» չլինի, և առանց նրա ու պետական մասնակցությամբ կարգ ու կանոն կալանավայրերում չի կարող հաստատվել»,- ասել է  Արամ  Սարգսյանը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր. «Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտն ու փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»:

Արամ Սարգսյանը նշել է, որ մշտապես ունեցել է գործադիր իշխանությանը հատուկ  մտածելակերպ, և ինչպես այս, այնպես էլ այլ հարցերում մշտապես իր առաջարկներն է ներկայացրել գործադիրին,  նաեւ տնտեսությունը ոտքի կանգնեցնող լուծումներ։

«Իմ մոտեցումները պետության ամրապնդմանն են միտված, և, երբ իշխանությունը շեղվում է, կամ քայլեր է անում, որոնք իմ սրտով չեն, հավատացե՛ք, ես դառնում եմ դրա կոշտ քննադատը։ Փաշինյանը նեղանում է հաճախ այդ քննադատություններից, ինչը ես դրական եմ համարում, որովհետև, եթե նեղանում է, ուրեմն մտածում է։ Նիկոլ Փաշինյանին նամակներ եմ գրում այս կամ այն հարցի վերաբերյալ, կօգտվի՞ դրանից՝ լավ, իսկ եթե չի օգտվի, ես տարբեր եթերներում խնդիրների մասին կբարձրաձայնեմ։ Գիտեք՝ գործող իշխանություններին օժանդակելն է ճիշտ, բայց օժանդակել չի նշանակում՝ չքննադատել»,- ասաց  Սարգսյանը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին լուրերին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, Արամ Սարգսյանն ասել է՝ այն, որ Հակոբյանը վարչապետի ընտանիքի անդամն է, դա դեռ չի նշանակում, որ նրա տեսակետին վարչապետը համամիտ է։

«Ասել է՝ թող Հրաչյային դատի տան, ասեն՝ արի, հիմնավորի, և դա ճիշտ կլինի։ Դրանից հետո ցանկացած մարդ ինչ-որ տեսակետ հայտնելուց կկարողանա դատարանում հիմնավորել կամ ներողություն խնդրել իր ասածի համար, ես, միանշանակ, սրա կողմնակիցն եմ»,- ասել է  Արամ Սարգսյանը՝ նորից ընդգծելով, որ  կեղծ տեղեկություն տարածողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Խոսելով  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արձանագրված՝ Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանության միջև անցկացվող համեմատականների մասին՝ Արամ Սարգսյանն ասել է.

«Այս իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության շարունակությունը չեմ համարում։ Մարդկային կերպի և աշխարհաքաղաքական ընկալման առումով Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ տարբեր լիդերներ են, և, բնականաբար, Փաշինյանը նրա գիծը չի շարունակում։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի ղեկավարման ժամանակ տեղի ունեցած սպանություններին, ապա այն ժամանակ անցումային ժամանակաշրջան էր, մարդիկ կային, որոնք շատ արագ ունեզրկվում էին, առաջանում էին խնդիրներ, իսկ դրանք փորձում էին լուծել սպանությունների միջոցով։ Սպանություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բայց ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք։ Ես երբեք որևէ առաջին դեմքի մասին նման բան չեմ ասել։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող եմ ասել, որ նա այդ մարդկային կերպը չէ, նա մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ, չի՛ կարող էդպիսի բան անել Նիկոլ Փաշինյանը, և սա իմ դիտարկումն է՝ հոգեբանական, քաղաքական և մարդկային առումներով»,- ասել է  Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ շատ սխալ են արել՝ ինչպես նախկինում, երբ որևէ սպանության վերաբերյալ սլաքներն ուղղել են օրվա իշխանությունների ուղղությամբ, սխալ են անում նաև հիմա, երբ Կուտոյանի մահվան հետ կապված սլաքներ են ուղղում գործող իշխանությունների ուղղությամբ։

«Նրանք, ովքեր սլաքներ էին ուղղում, պետք է հասկանան, որ դա բումերանգ է, և պետք է չզարմանան, եթե հիմա էլ իրենց ուղղությամբ դրանք ուղղեն»,- ասել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակՖրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացելՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմԹեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումըԿադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել Կիևին զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրներինՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներՈւժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումըՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կարճ թռիչք է կատարել Սև ծովի վրայովՃապոնիայում ուժի մեջ է մտել ազգային դրոշի պաշտպանության մասին նոր օրենքըԻրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովինՉինաստանը մերժել է ԱՄՆ-ի մեղադրանքներըՄոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտըԴատական հայց՝ ընդդեմ Սասուն Միքայելյանի. Հորմուզում իրավիճակը պայթյունավտանգ է«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԵրևանի քաղաքապետարանը բակային շաբաթօրյակ է կազմակերպել ՆորաշենումԿիևում երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում Զելենսկու գրասենյակի մոտՖԻՖԱ-ն չի պատրաստվում հետաձգել ԱԱ-2026-ի եզրափակիչը՝ չնայած օդի որակի խնդիրներինՈւկրաինան խնդիրներ ունի Սև ծովով հացահատիկի արտահանման հետ կապվածWildberries-ը և Ozon-ը չեն փոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով վաճառողների կորուստները«Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբՖինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների համարԲուհերն այսօր իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակներըԹրամփը սպառնում է Կանադային մաքսատուրքերի բարձրացմամբ՝ անտառային հրդեհների պատճառովԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինՖրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորման դեպքերըԱշխարհի առաջնության եզրափակիչը կարող է չեղարկվելԺաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովՎիեննայում օդի որակը կտրուկ վատացել է․ պատճառը մերձերկրյա օզոնի բարձր մակարդակն էԹրամփը առաջարկել է հաջորդ Աշխարհի առաջնությունը անցկացնել Միացյալ Նահանգներում և ՉինաստանումՄԱԿ-ը հայտարարել է, որ աշխարհում չկա որևէ տարածաշրջան, որը զերծ լինի ահաբեկչական հարձակումներիցԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում ռազմական թիրախների վրա հարվածների մասին Իրանը սպառնում է ԱՄՆ-ին «լիակատար ոչնչացմամբ» Իսրայելը մոտ յոթ հազար հեկտար անտառ է այրել հարավային ԼիբանանումՄանիլայում մեկնարկել են միջոցառումներ՝ ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակMilenio․ Մեքսիկայի նախագահը Թրամփի հրավերով կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակչինՄԱԿ-ում Իրանի դեսպանը մեղադրել է Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ի հանցագործությունների դեմ անգործության մեջԱյսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի անգարների, վառելիքի բաքերի և կապի կենտրոնների վրաՖրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման մի քանի հյուրեր հայտնվել են հիվանդանոցումԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ըՄոնակոյում ձերբակալվել է Երմոլաևի օգնականը, որը ողջ էր մնացել մահափորձից հետոՈւժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներըՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5000-ըԴատարանը արձանագրել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտում Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին (տեսանյութ)Զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգություններըԻրանը խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք
Ամենադիտված