Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 20-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Հունվարի 24-ի նիստում քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծեր:
Առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և մի քանի այլ նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրինագծեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում