Աշխարհի ամենագեղեցիկ կինը Գոտիեի վերջին ցուցադրությանը հանդես Է եկել թափանցիկ զգեստով
ԱյլԾագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել Է ֆրանսիացի մոդելագործ Ժան-Պոլ Գոտիեի վերջին ցուցադրությանը: Լուսանկարները ցուցադրվել են Yahoo News պորտալում:
24-ամյա Հադիդը հարթակ Է դուրս Է եկել թափանցիկ գործվածքից կարված զգեստով, որը զարդարված Էր սեւ մակակարվածքներով եւ համալրված շքեղ ճերմակ կիսաշրջազգեստով: Հագուստը կրում Էր մերկ մարմնին: Ոճաբանները մոդելի կերպարի համար ընտրել Էին չեզոք դիմահարդարումը եւ արձակ մազերը:
Հայտնիի բաժանորդները նրա կերպարը գնահատել են հրապարակման մեկնաբանություններում: «Քո գեղեցկությունն այդ զգեստը լրացնում Է այնպես, ինչպես որ զգեստն Է լրացնում քո գեղեցկությունը»,-գրել Է մեկը:
«Դու պարզապես աստվածուհի ես»,-հայտարարել Է մյուսը: «Մոգական ես»,-նշել Է երրորդը: «Մենք այնքան հպարտ ենք քեզանով»,-արտահայտվել Է չորրորդը: Հունվարի 22-ին Ժան-Պոլ Գոտիեն նորաձեւության իր վերջին ցուցադրությունն անցկացրել Է Փարիզի «Շատլ» թատրոնում: Դիզայներն ինքը շոուի ավարտին հայտնվել Է աշխատանքային հագուստով: