Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ է Քրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումին Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոնները Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը 12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին #ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներ Պապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում 

2022 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը

Հասարակություն

Հայաստանում պոլիէթիլենային տոպրակի օգտագործումը կարգելվի 2022 թվականի հունվարի 1-ից՝ սակայն որոշ բացառություններով: Հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ բացառության մեջ մտնելու են կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, որոնք չունեն բռնակներ, աղբի համար նախատեսված տոպրակները, որոնք արտադրվում են երկրորդային հումքից: Այլընտրանքը լինելու են թղթից, կտորից պատրաստված տոպրակները:

«Մենք այս ընթացքում ակտիվ աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Քննարկումներ ենք ունեցել տոպրակ արտադրողների, ռեստորանների, խանութների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացրել ենք ծրագրի մանրամասները: Արգելքի մեկնարկից երկու տարի առաջ ենք սկսել իրազեկումը, որպեսզի արտադրողները կարողանան իրենց աշխատանքները վերանայել, արտադրանքի ծավալները սպառել»,- ասաց Իրինա Ղափլանյանը:

Նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ տարեկան Հայաստանում մեծ ծավալի պոլիէթիլենային տոպրակ է շրջանառվում: Արգելքի ուժի մեջ մտնելուց հետո ակնկալվում է շրջանառությունից դուրս բերել տարեկան 4 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ:

«Այսինքն՝ պատկերացրեք, թե ինչ ծավալի մասին է խոսքը: Պոլիէթիլենային տոպրակները, որոնք դառնում են թափոն, տարիներ շարունակ չեն քայքայվում, ինչն էլ վատ հետևանքներ է ունենում մեր միջավայրի վրա: Ասեմ, որ այս փոփոխությունը սպառողի համար հավելյալ բեռ չի լինելու, պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք առաջարկվելու է»,-ասաց Լուսինե Ավետիսյանը:

Նախարարությունն ակտիվ իրազեկման աշխատանք է տանելու հանրության շրջանում, որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, թե պոլիէթիլենային տոպրակները, պլաստիկը ինչ բացասական ազդեցություն են թողնում մարդու առողջության, շրջակա միջավայրի վրա:

«Պոլիմերային արտադրանքը չի քայքայվում հարյուրավոը տարիներ, այն մտնում է սննդային շղթա: Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ ծովամթերքում առկա է միկրոպլաստիկ: Վերջերս Գերմանիայում հետազոտություն է կատարվել և պարզվել է, որ նույնիսկ գարեջրում առկա է միկրոպլաստիկ: Գիտենք, որ գարեջրի արտադրության մեջ բավական բարձր ֆիլտրացիայի համակարգեր են ներդրված, և եթե միկրոպլաստիկն անցնում է այս արտադրության մեջ, ապա պետք է հասկանալ, որ պլաստիկի սննդային շղթա ներթափանցումը շատ վտանգավոր է»,-ասաց Իրինա Ղափլանյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում իրազեկման մեծ աշխատանքներ տանել սոցիալական գովազդների, տեղեկատվական նյութերի, առանձին հաղորդումների օգնությամբ, սոցիալական ցանցերում ևս ակտիվ գործելու են, կազմակերպելու են տեղեկատվական արշավներ:

Պոլիէթիլենային տոպրակները շրջանառությունից դուրս բերելն առաջին քայլն է: Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է այլ նախաձեռնություններ ևս: Մասնավորապես, դիտարկվում է «վճարի ետվերադարձի համակարգ»-ի ներդրումը: Ի՞նչ է այն իրենից ենթադրում: Պլաստիկից, ալյումինից, ապակուց պատրաստված շշերը ենթակա են վերամշակման: Զարգացած երկրներում գործում է մի համակարգ, երբ առևտրի կենտրոններում տեղադրված են սարքեր, որոնք ընդունում են այդ տարաները, իսկ դրա դիմաց քաղաքացուն տալիս են կտրոններ, որոնք կարող են սուպերմարկետում օգտագործել:  Ներկայում հետազոտություն է կատարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումներ պետք է իրականացվեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն
Ամենադիտված