Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ է Քրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումին Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոնները Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը 12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին #ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներ Պապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում 

Արմեն Սարգսյանը դասախոսությամբ հանդես է եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում

Հասարակություն

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ:

Համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովը նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, մասնավորապես, ասել է. «Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար։ Մենք սգում և հիշում ենք բոլոր այն միլիոնավոր մարդկանց մահը, որոնք զրկվել են իրենց կյանքից Հոլոքոսթի և Ցեղասպանության ժամանակ: Մենք միշտ կհիշենք պատմության այդ ողբերգական էջերը:

Մենք մեծապես գնահատում ենք Ձեր այցելությունն Իսրայել, աշխարհի այլ 41 երկրների ղեկավարների հետ նշանավորելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը:

Հայաստանն ընտրել է մոդեռնիզմի և ժողովրդավարության ճանապարհը։ Հայտնի է, որ կրթությունը, գիտությունը մեծ և վճռորոշ դեր ունեն երկիրն ավելի լավ ապագա տանելու համար: Այստեղ մենք արդեն 50 տարի կերտում ենք մեր ապագան՝ սերտ համագործակցելով արդյունաբերական հասարակության հետ, զարգացնելով մեր երկրի ակադեմիական կապերն աշխարհի շատ երկրների հետ։

Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է՝ առաջ ընդլայնելու հարաբերությունները և համագործակցությունը մեր համալսարանի և Հայաստանի, ձեր գիտակրթական հաստատությունների հետ»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսս էլ շատ հին ժողովուրդ ենք, տարհանվել ենք մեր հայրենիքից, պայքարել ենք մեր երկիրը, մշակույթը և ինքնությունը պահպանելու համար: Մենք երկուսս էլ կորցրել ենք մեր պետականությունը հարյուրավոր տարիներ առաջ ու այն ձեռք բերել, մենք երկուսս էլ անցել ենք մեծ մարդկային ողբերգության միջով:

1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն հայի կյանք, ոչնչացրել հայ հասարակությունն Օսմանյան կայսրությունում։ Ի հետևանք՝ մեծ սփյուռք է ձևավորվել:

Իսրայել այցիս նպատակն էր իմ և իմ ժողովրդի կողմից հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Մեր երկու ժողովուրդներն ապացուցել են, որ կյանքն ավելի ուժեղ է, քան մահը: Այս աշխարհում չի կարող լինել այնպես, որ որևէ մեկը մեր մասին մտածելիս խոսի մահվան մասին։ Նրանք պետք է մտածեն ապրելու, կյանքի մասին:

Այստեղ այցելելու իմ նպատակներից է նաև կամուրջ ստեղծելը Հայաստանի և Իսրայելի գիտնականների միջև: Այդ կապը շատ ուժեղ էր Խորհրդային Միության ժամանակահատվածում: Խորհրդային Միության տեսական ֆիզիկայի դպրոցն աշխարհի առաջատարն էր: Այդ փաստով մենք հպարտ ենք, քանի որ այն մեզ մեծ գիտնականներ տվեց: Խորհրդային Միության ժամանակ շատ հայ, ինչպես նաև հրեա գիտնականներ են աշխատել Մոսկվայում, Լենինգրադում, Հայաստանում: 1970-ականներին Խորհրդային Միությունում շատ խիստ էր․ հրեական ծագում ունեցող ուսանողներին թույլ չէր տրվում ընդունվել համասարաններ, և նրանք գալիս էին Հայաստան: Մեր անկախությունից հետո ինչ-որ առումով կորցրեցինք այդ կապը, և հրեական ծագում ունեցողներից շատերը, որոնք Հայաստանում էին, եկան Իսրայել:

Ես այսօր այստեղ եմ՝ փորձելու նոր էջ, նոր սկիզբ ազդարարել մեր գիտական համայնքների համար: Բայց դա անելուց առաջ եկեք մտածենք, թե ապագայում ինչ հետազոտություններ կարող ենք անել: Ապագայի և դրանում մեր տեղի մասին մտածելու համար ճիշտ կլինի պատկերացնել, թե աշխարհն ինչպիսի տեսք կունենա 5, 10, 20 տարի հետո: Եթե նայենք մինչև 1950-ականները՝ այս մոլորակի բնակչությունը մոտ 2 կամ 2,5 միլիարդ էր և ամեն տարի մի քանի տոկոսով աճում էր։ Բայց 1950-ականներից ի վեր այն ավելի արագ է աճել: Այսօր արդեն ապրում ենք աշխարհում, որտեղ 10 կամ ավելի միլիարդ մարդ ապրում է միասին: Երբ նայում ենք մաթեմատիկայի, ֆիզիկայի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներին, ամեն ինչ լավ է թվում, բայց այնքան շատ անորոշություններ, հարցեր կան, թե ինչպես է աշխարհը զարգանալու, ինչպես են քաղաքական գործիչները ճիշտ որոշումներ կայացնելու, ինչ է լինելու Մերձավոր Արևելքի հետ, տարբեր ազգերի միջև առճակատումների հետ, ինչպես է տնտեսությունը աճելու և այլն: Ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, իսկ դասական պատասխաններն այլևս չեն աշխատում: Շփոթվածություն կա ամենուր: Բայց որտեղի՞ց է այս ամենը գալիս:

Եթե մենք 100, 150 հետ գնանք, երբ աշխարհն առաջնորդվում էր դասական մեխանիկայով, ֆիզիկոսները, մարդիկ սկսեցին գտնել այնպիսի մի ֆենոմեն, որը չէին կարողանում բացատրել, և գրեթե նույն իրավիճակն էր: Շատ երևույթներ կային, որ գիտական հսկանները չէին կարողանում բացատրել, մեծ շփոթություն կար, թե ինչ է կատարվելու, թե ինչ է լինելու գիտական տեխնոլոգիաների հետ: Ի՞նչ պատահեց հետո: Հանճարներ ծնվեցին՝ Ալբերտ Այնշտայն, Վերներ, Հայզենբերգ:

Այս ֆենոմենը բացատրելու համար դու պետք է փոխես քո մոտեցումը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը: Այն պահին, երբ դա փոխեք, ամեն ինչ հնարավոր կլինի բացատրել: Բայց դա ամբողջովին տարբեր է, երբ դու գիտես քվանտային մեխանիկան, երբ ամեն ինչ աշխատում է հավանականության տրամաբանությամբ: Օրինակ, երբ ուզում ես շարժվել Ա կետից Բ կետ, այստեղ կան բանաձևեր, որոնք կարող են դա բացատրել, բայց քվանտային մեխանիկայում ամեն բան բացարձակապես տարբեր է: Քվանտային մեխանիկայում դու պետք է փոխես ինքդ քեզ, ամբողջապես, քո փիլիսոփայությունը, քո մտածողությունը, քո տրամաբանությունը, մաթեմատիկան, որ օգտագործում ես, քանի որ քվանտային մեխանիկան օգտագործում է ամբողջովին այլ մաթեմատիկա, քան դասականը: Այն պահին, երբ դու փոխես ինքդ քեզ և քո ընկալումները, ամեն ինչ հնարավոր է: Այն, ինչ մենք մոտ 100 տարի առաջ բացահայտել ենք, ֆենոմենալ էր: Դա ֆենոմենալ էր ոչ միայն գիտական ուսումնասիրությունների, այլև տեխնոլոգիաների համար: Այն ամենի համար, ինչ մենք այսօր ունենք և ինչ կունենանք 10, 20 տարի հետո, պարտական ենք քվանտային մեխանիկայի հսկաներին:

Թռիչքը տիեզերք, միջուկային էներգիայի բացահայտումը,
հեռախոսները, որ մենք բոլորս ունենք, փոխել են մեր կյանքը: Ի՞նչ է հեռախոսը. հաղորդակցման միջոց: Պատկերացրեք մեր կյանքն առանց հեռախոսի: Ձեզնից շատերը նույնիսկ չեն էլ հիշի, որ կար ժամանակ, երբ կյանքն առանց հեռախոսի էր: Մեր երեխաները, թոռները ապրելու են բացարձակապես ուրիշ աշխարհում և ասելու են մեզ, ինչպես եք գոյատևել, երբ չեք ունեցել հեռախոս: Մարդը չի կարող առանց հաղորդակցման: Աշխարհի հետ մեր առաջին կապը ձևավորվում է մեր մայրերի միջոցով, երբ նա մեզ կերակրում է, սովորեցնում է, մեզ համար հանդիսանում է կապի ու հաղորդակցման միջոց աշխարհի հետ: Իմ երկու տարեկան թոռնիկը, ունի երկու կյանք՝ նորմալ նյութական կյանք և վիրտուալ կյանք: Հնարավոր է, որ նրանք վիրտուալ կյանքից ավելի շատ բան են սովորում: Այն բացարձակապես տարբեր է նյութական կյանքից, քանի որ հաղորդակցման արագությունը կյանքի արագությունն է դարձել: Մենք դառնում ենք անհատներ, ում հաղորդակցման արագությունը կյանքի արագությունն է: Հաղորդակցումը կամ կապը, այսպիսով, կարևորագույն գործոն են:

Այս նոր աշխարհը տարբեր է: Երբ ես այսօր նայում եմ մեզ՝ մարդկային էակներիս, մտածում եմ, որ մենք տարրական մասնիկների ենք նման, մենք քվանտային առարկաներ ենք դառնում: Այս աշխարհը վերածվում է մի վայրի, որտեղ մենք մեծ աշխարհի քվանտային մասնիկներն ենք և կարողանում ենք յուրահատուկ ձևով հաղորդակցվել: Եթե մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպիսին է նոր աշխարհը լինելու, թե ինչպիսի ապագա են ունենալու արդյունաբերությունը, տնտեսությունը, բիզնեսը, քաղաքականությունը, մենք պետք է սկսենք փոխել մեր մտածելակերպը, փիլիսոփայությունը, տրամաբանությունը, տեսակետները: 20, 50 տարի հետ գնացեք և որևէ մեկին պատմեք, որ երկու տղաներ, որոնք համալսարանում համապատասխան աստիճան չեն ստացել, իրենց պապիկի ավտոտնակում ինչ-որ բան են ստեղծել և դարձել են մուլտիմիլիոնատերեր։ Մարդիկ չեն հավատա ձեզ: Սա է նոր աշխարհը։ Մոսկվայում, Երևանում, Նյու Յորքում կամ այստեղ ապրող յուրաքանչյուր երիտասարդ մտածում է ստարտափ ստեղծելու մասին, քանի որ նրանք հավատում են գաղափարի ուժին, որ այս նոր աշխարհում նրանք կարող են հաջողության հասնել: Այս աշխարհը տարբեր է ամեն առումով:

Ինչպե՞ս է դասական քաղաքականությունը ղեկավարվում: Այն ղեկավարվում է հետևյալ ձևով՝ կան գաղափարներ, գաղափարախոսներ, աջեր, ձախեր, լիբերալներ, և մարդիկ ստեղծում են քաղաքական կուսակցություններ: Վերջիններս մասնակցում են ընտրությունների, ձևավորվում է կառավարությունը: Նախկինում հաշվետվությունը հասարակությանը տրվում էր ընտրություններից ընտրություն, կամ քաղաքական գործիչներն իրենց ուղերձները հղում էին ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով: Սակայն այժմ կան Ֆեյսբուքը, Թվիթերը, որի միջոցով քաղաքական գործիչները կարող են հաղորդակցվել հանության հետ ամեն օր: Տեղի ունեցող քաղաքական գործընթացները ևս ունեն քվանտային վարքագիծ: Ես կարող եմ բերել աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ օրինակներ, երբ փոքր իրադարձությունը շղթայական ռեակցիա է ստանում:

Տեսեք, թե զվարճանքն ու քաղաքականությունն ինչքան են միահյուսվել: Քաղաքականությունը միշտ էլ եղել էլ զվարճանքի մի մասը, և քաղաքական գործիչները դեռևս հին ժամանակներից սկսած օգտագործում էին զվարճանքի միջոցներ․ հիշենք գլադիատորներին: Սակայն այժմ իրադրությունը տարբեր է. քաղաքականությունը և զվարճանքը միախառնված են: Կան շատ երգիծաբաններ, որոնք դառնում են քաղաքական գործիչներ: Եվ կան նաև շատ քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս որպես կատակերգուներ: Քանի որ այս գործընթացն ինտերակտիվ է, այն դառնում է ավելի ու ավելի շատ գրավիչ:
Մի բան է, երբ դու գալիս ես տուն և դիտում «Գահերի խաղը», և մեկ այլ բան, երբ դու սոցիալական ցանցում ուղիղ մեկնաբանություն ես գրում սերիալի պրոդյուսերին: Դու արդեն դառնում ես գործընկեր: Դու դրանից լավ ես զգում, և քո կարծիքը ինչ-որ նշանակություն է ունենում: Երբ մեծ թվով մարդիկ գրում են մեկնաբանություններ քաղաքական ինչ-որ իրադրության հետ կապված, դա արդեն իսկ մեծ ազդեցություն է ունենում քաղաքական գործիչների վրա: Եվ այստեղ մենք գործ ունենք ինտեգրացիայի հետ:

Այժմ անցնենք գիտությանը: Գնալով ավելի ու ավելի անհնար է դառնում ուսումնասիրել և զարգացնել «մաքուր գիտությունը», քանի որ արդյունաբերությունն ու գիտությունը շատ են մոտեցել: Արդյունաբերությունն է թելադրում, թե ինչ է պետք անել: Ինչ-որ առումով ես հավատում եմ, որ մենք մուտք ենք գործում Վերածննդի նոր դարաշրջան: Քանի որ անհատներն այսօր հզոր են, նրանք դարձել են քվանտային, ուստի ձեր գործողությունները միահյուսված են: Դուք կապակցում եք ձեր հետազոտությունը, ուսումնառության գործընթացը: Այդ հետազոտությունը շատ մոտ է արդյունաբերությանը: Օրվա վերջում դուք այս ամենը կապակցում եք ձեր կյանքի մյուս ոլորտներին՝ արվեստ, երաժշտություն: Դուք սկսում եք անհատապես ապրել այնպես, ինչպես Վերածննդի դարաշրջանի հռչակավոր մարդիկ: Օրինակ՝ Լեոնարդո դա Վինչին ոչ միայն նկարիչ էր, քանդակագործ, այլ նաև՝ մեծ գիտնական, ինժեներ: Ուստի ձեզ համար գալիս է Վերածննդի ժամանակաշրջանը: Հույս ունեմ՝ դուք բոլորդ հաճույք կստանաք ձեր կյանքից: Ես կցանկանայի 50 տարի անց վերադառնալ այստեղ և տեսնել, թե ինչ է կատարվում:

Այսօր աշխարհում շատ բաներ միանգամայն տարբեր են՝ ներառյալ ձեր կրթության ձևը: Այսօրվա սերունդը նախքան դպրոց հաճախելն արդեն իսկ կարողանում է հաղորդակցվել գաջեթներով՝ առանց իմանալու այբուբենը: Ինչպե՞ս պետք է այս սերնդին կրթել, պահել դպրոցում 10 կամ 12 տարի՝ նրանց ստիպելով 45 րոպե նստել յուրաքանչյուր դասաժամին, երբ այդքան շատ տեղեկություն կա: Նրանց ստացած տեղեկությունը բացառիկ է: Մենք պետք է նորից սկսենք մտածել՝ ինչպես կրթել մեր երեխաներին: Նրանք ապագայից եկած երեխաներ են: Նրանք գիտեն՝ դեպի ուր են վազում: Այժմ մենք խնդիր ունենք այսքան տեղեկություն ստացած երեխաներին սովորեցնել՝ ինչպես գործի դնել այն, ինչպես լինել նորարար և օգտակար ինչ-որ բան ստանալ ունեցածից, այլ ոչ 10 կամ 12 տարի նրանց նստեցնել դասասենյակներում: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխա, երիտասարդ ինչ-որ տաղանդ ունի: Եվ կրթական համակարգի մեծագույն առաքելությունը պետք է լինի այդ տաղանդը բացահայտելը: Մեկը աթոռ ստեղծելու տաղանդ ունի, մյուսը՝ երաժշտություն: Եվ կրթական համակարգում պետք է յուրաքանչյուրին քվանտային տեսանկյունից օգնել գտնելու իրենց տաղանդը և աջակցել նրանց: Երբեք մի արեք այնպիսի բաներ, որոնք ձեր սրտով չեն: Սիրուց, ընտանիքից, ծնողից բացի, այս կյանքում ամենաարժեքավոր բանը ժամանակն է: Դա բացարձակ արժեք է: Ուստի, երբեք չի վատնեք ձեր ժամանակ. գտեք ինքներդ ձեզ:

Ես այստեղ եմ նաև ձեզ հրավիրելու Հայաստան: Այն իսկապես գեղեցիկ երկիր է: Մենք նավթ չունենք, սակայն մենք հաջողակ ենք այն առումով, որ ունենք ջուր: Մենք 5-6 անգամ ավելի շատ ջուր ունենք, քան իրականում օգտագործում ենք: Մենք ձեզանից սովորելու բան ունենք, քանի որ դուք ձեր երկրի ջրային պաշարներն ավելի լավ եք կառավարում, քան՝ մենք: Կան բաներ, որ մենք կարող եք ձեզանից սովորել, և ինչ-որ բան էլ ենք մենք կարող ենք ձեզ սովորեցնել: Եկեք բացահայտենք այդ ամենը: Եվ շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք բացահայտել միմյանց ոչ միայն վիրտուալ հարթակում՝ այցելելով Google և փնտրելով տեղեկություն Հայաստանի մասին:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ միլիոնավոր հարցեր չունեն պատասխաններ: Սա նոր աշխարհ է՝ տվյալների աշխարհ: Բոլորը խոսում են այն փոքր երկրների մասին, որոնք հաջողակ են, քանի որ ունեն նավահանգիստներ: Ապագայի կարևոր և հզոր օվկիանոսը լինելու է տվյալների օվկիանոսը: Եվ ես ցանկանում եմ Հայաստանը դարձնել միջազգային նավահանգիստ տվյալների, տեղեկության, գիտության և տեխնոլոգիաների օվկիանոսում: Սա իմ երազանքն է: Եվ դրան հասնելու համար ես այստեղ եմ՝ մի երկրում, որն ունի մեծաթիվ նավաստիներ, նավապետեր, հասարակ ծովային մասնագետներ այս օվկիանոսում, առաջարկելու՝ աշխատել միասին, անել մի բան, որը կարող է օգտակար լինել ձեզ, մեզ և աշխարհի համար:

Ո՞րն է գաղափարի արժեքը: Արդյո՞ք այն ունի կոմերցիոն արժեք, կարելի՞ է կանոնակարգել «գաղափարների շուկան»: Կարևոր է նոր բան ստեղծելու կարողությունը: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա իր ոլորտի Ռիչարդ Ֆեյնմանը՝ բարդությունից հասնելով պարզության, որը գեղեցիկ է:
Նոր աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվելու: Նորարարությունը շատ արագ է կատարվում, և մենք պետք է մեզ հարմարեցնենք թե՛ հաջողություններին, թե՛ ձախողումներին: Շատ որակներ կան, որ պետք է ձեր մեջ կարողանաք մարզել՝ 21-րդ դարում հաջողության հասնելու համար: 21-րդ դարն արհեստական բանականության և քվանտային կյանքի դարաշրջանն է:

100 տարի առաջ մեծ մտածողները բացահայտեցին, որ բնությունը դասական չէ, այլ՝ քվանտային: Ես այստեղ եմ՝ ասելու, որ, որպես նրանց համեստ ուսանող, ես ոչ միայն համաձայն եմ նրանց հետ, այլև այն զգացողությունն ունեմ, որ մենք նույնպես՝ մարդկային հասարակությունը, որը բնության մի մասն է, կրկին դասական չէ, քվանտային է: Եվ դուք այս նոր քվանտային աշխարհի դարպասների մոտ եք: Հիանալի և գրավիչ է, որպեսզի դուք ձեր ուղին գտնեք և փորձեք հասկանալ այս քվանտային աշխարհը»: Հանդիպման ավարտին Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության և Հոլոնի տեխնոլոգիական համալսարանի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրինԱնկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ ԵռագույններըՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը. Կոբախիձե Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 22-ինԻսրայելը հարձակվել է Սիրիայի հարավի վրա Գոլանի բարձունքներիցԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն
Ամենադիտված