Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ. Hraparak.am
Քաղաքական
Վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս է տալիս։ Ընդ որում՝ ասուլիսի մեկնող լրագրողներին կառավարությունն անգամ փոխադրամիջոց չտրամադրեց։ Hraparak.am-ի տեղեկություններով, սակայն, ասուլիսի մեկնելուց առաջ՝ այսօր ժամը 5-ին մոտ, Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, և այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։
Աղբյուրին հայտնել են, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։
Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ