Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին 

Ինչ զենք է եղել, որն էր պահանջը, ինչ ցուցմունք է տվել և ովքեր են հարցաքննվել․ կապ ունի՞ միջադեպը Ռոբերտ Քոչարյանի հետ

Իրավունք
«Փաստացի գործողություններն ընդունում է, որ ինքն է կատարել, բայց մեղադրանքը չի ընդունում, քանի որ համաձայն չէ իրավական որակումների հետ։ Խոսքն այն մասին է, որ 218 հոդվածում նշված՝ պատանդ վերցնել եզրույթն, ունի խրախուսողական նորմ, որը նախատեսված է մյուս հոդվածի 4-րդ մասով, այն է՝ եթե անձը կամովին ազատ է արձակում պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը այլ հանցակազմ չի պարունակում։ Արթուր Թորոսյանը գտնում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը առաջիկա աշխատանքային օրերին բողոքարկելու է կալանքի որոշումը։ 
 
 
Հարցին՝ ի՞նչ է պատճառաբանել Արթուր Թորոսյանը շենք ներխուժելու հետ կապված, փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով՝ բովանդակությունն այս փուլում չի կարող հայտնել։ Փաստաբանի խոսքով՝ Թորոսյանը Քոչարյանի հետ հանդիպում չի պահանջել։ 
 
Անդրադառնալով տեղեկություններին, թե Արթուր Թորոսյանը եղել է Քոչարյանի աջակիցը, ինչպես նաև աշխատել է Քոչարյանի գրասենյակում և գնացել է «Էրեբունի պլազա» աշխատավարձ ուզելու՝ պաշտպանը նկատեց․ «Ժամանակին ինքը իր ֆեյսբուքյան էջում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է եղել, սակայն նշել է, որ երկար ժամանակ չի օգտագործել այն։ Ինչ վերաբերում է աշխատավարձ ուզելուն՝ նման բովանդակության ցուցմունք չի տվել։ Ինքը գրասենյակի տեղը չի հարցրել, իմացել է, որ այն գտնվում է «Էրեբունի պլազայի» տարածքում, բայց հստակ տեղը չի իմացել»,- նշեց նա։
 
Դիտարկմանը՝ այսինքն ուզում է ասել, որ միջադեպը կապ չի՞ ունեցել Քոչարյանի հետ՝ Աղաջանյանը նշեց, որ կապ ունեցել է Քոչարյանի գրասենյակի հետ․ «Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, բայց նախկինում նրանցից ոչ ոքի հետ ծանոթ չի եղել և որևէ ձևով չի առնչվել»։ 
 
Պաշտպանը նշեց, որ գործի շրջանակում այլ անձինք ևս հարցաքննվել են, բայց ներկա փուլում, քանի որ նախաքննությունը շարունակվում է, պաշտպանական կողմին չի տրամադրվել այդ անձանց հարցաքննության արձանագրությունը։ Նաև հավելեց՝ այս պահին չեն կարող ներկայացնել հարցաքննված անձանց անունները։ 
 
Խոսելով զենքի մասին, որով Թորոսյանը ներխուժել էր շենք՝ փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն այն ձեռք է բերել հունվարի  7-8-ը օրինական ճանապարհով՝ Երևանի որսորդական խանութներից մեկից․ «Ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որի համար տրամադրել են»,- ասաց Աղաջանյանը։
 
Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազան» պատկանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այստեղ են գտնվում վերջինիս գրասենյակն ու նրան պատկանող լրատվականները։ 
 
Սոնա Հարությունյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-ի
Ամենադիտված