28 տարի շարունակ թշնամին զգոն է ու սարսափում է անհավասար մարտի բռնվել․ ԲԴԽ նախագահի ուղերձը
Հասարակություն
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով: Ներկայացնում ենք Ռուբեն Վարդազարյանի ուղերձը.
«Մեր սահմաններին գիշերուզօր մարտական հերթապահություն իրականացնող տղանե՛ր, ձեզ ուղղված շնորհակալության ու երախտիքի խոսքերն այսօր հնչելու են հայկական բոլոր օջախներում։
Ձեր սահմանապահ առաքելության շնորհիվ մեր երկիրը խաղաղություն է վայելում, միլիոնավոր մարդիկ զբաղվում են իրենց ամենօրյա գործունեությամբ։
Ձեր կազմակերպվածության արդյունքում է, որ 28 տարի շարունակ թշնամին զգոն է ու սարսափում է անհավասար մարտի բռնվել։ Հայոց բանակի սպայակազմի ու զինվորի ազդեցությունն է այսօր թույլ տալիս միջազգային ատյաններում արժանի հակահարված տալ թշնամական փուչ հռետորաբանությանը։
Ուժ, կորով ու ամուր կամք մեր զինվորին ու սպային, հանգստություն ու համբերություն զինվորի մորը, իմաստություն ու սեր զինվորական կյանքն աշխատանք դարձրած պայմանագրային զինծառայողների ընտանիքներին»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում