Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը 

27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչի միջոցով 7 մլն դրամ հափշտակելու համար

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարություն իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին, հափշտակությունների մեխանիզմը, տուժողների շրջանակը, որոնցից 12-ը ֆիզիկական անձինք են, իսկ մեկն իրավաբանական անձ է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդ աղջիկը hամացանցի «Facebook» սոցիալական կայքում այլ անձի տվյալներով գրանցված իր անհատական էջի միջոցով նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նրա մոր անվամբ վարկ ձևակերպելու պատրվակով, վստահությունը չարաշահելու եղանակով ստացել է վերջինիս մոր նույնականացման քարտի լուսանկարները, որից հետո՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսով մուտք է գործել հայաստանյան բանկերից մեկի ծրագրային ապահովման հավելված և առցանց եղանակով, իր տրամադրության տակ գտնվող ուրիշի նույնականացման քարտի տվյալներն օգտագործելով, օգտատիրոջ մոր անվամբ կնքել է 1 000 000 ՀՀ դրամ գումարի վարկ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր, իսկ մի քանի օր անց ստացել այլ անձի տվյալներով գրանցված բանկային քարտը և կանխիկացման եղանակով հափշտակել դրանում առկա գումարն ամբողջությամբ։

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև հանցագործության այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 27-ամյա աղջիկը, 2019 թվականի մարտի 6-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափաշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, համացանցում ստեղծել է կեղծ էջ, որտեղ տեղադրել է գրավիչ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություն՝ «Գումարի տրամադրում» անվամբ, որի շնորհիվ նրան են դիմել հայտարարությանը ծանոթացած տարբեր քաղաքացիներ:

Այնուհետև էջին հաղորդագրություն ուղարկած անձանցից հետաքրքրվել է նրանց վարկունակության մասին և թիրախավորելով դրական վարկային պատմություն ունեցող անձանց՝ առցանց եղանակով վարկեր տրամադրելու պատրվակով, չարաշահելով իրեն դիմած քաղաքացիների վստահությունը, վերջիններից խաբեությամբ ստացել է նրանց անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները՝ բանկերից մեկի բջջային հավելվածի միջոցով վարկ ստանալու նպատակով:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա աղջիկը նշված հավելվածի միջոցով առցանց եղանակով թվով 11 քաղաքացիների անվամբ բանկի հետ կնքել է վարկային պայմանագրեր, որոնց օգտագործմամբ ձևակերպվել են ընդհանուր 8 000 000 ՀՀ դրամ գումարի վարկեր: Քննության տվյալներով՝ նշված վարկերի մի մասը աղջկա կողմից փոխանցվել է այլ անձի տվյալներով բացված, սակայն իր կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին, իսկ մի մասն էլ՝ վերջինիս մոր տվյալներով նույն բանկում բացված, իր կողմից տնօրինվող հաշվեհամարի բանկային քարտին՝ հափշտակելով նշված երկու բանկային քարտերի հաշվեհամարներին փոխանցված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․291․926,6 ՀՀ դրամ գումարը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պատճառված վնասը, նախաքննության ընթացքում, ամբողջությամբ վերականգնվել է:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում
Ամենադիտված