Արա Բաբլոյանն այցելել է ՀՔԾ
Իրավունք
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր այցելել է ՀՔԾ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա, սակայն չմանրամասնեց, թե, որ գործի շրջանակում է եղել այդ այցը:
Հիշեցնենք, որ Բաբլոյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։
Բաբլոյանն իր հերթին հայտարարել էր, որ չի ընդունում մեղադրանքը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում