6 ահազանգ. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հասարակություն
Փետրվարի 2-3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ռյա Թազա եւ Քուչակ գյուղերում, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում եւ Վարդաղբյուր-Աշոցք, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար