Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը Խերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին 

Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ հունվարի 31-ին Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը  դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք, ըստ իրեն, հաստատում են դատավոր Դանիելյանի  ինքնաբացարկի անհրաժեշտությունը:

«Դուք արել եք այն, ինչ Հայաստանի իրավական համակարգի պրակտիկայում տեղ չէր ունեցել, զրկեցիք պաշտպանական կողմին դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից  այն դեպքում, երբ խոսքը հենց վերաբերում էր պաշտպանական կողմին, նույնիսկ ձեզ հետաքրքիր էլ չէր պաշտպանական կողմի դիրքորոշումը»,-ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս ասաց պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:

Հովհաննես Խուդոյանի կարծիքով էլ` այն դատարանը, որի գործողություններն արդեն իսկ բացահայտ կերպով ցուցադրել են  հակակրանքը,  չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավախախտմանը  վերաբերող գործի քննության ընթացքում:

«Մենք գործ ունենք մի բողոքի հետ, որը  ոչ միայն խիստ վերաբերում է իմ վստահորդի շահերին, նաև ներկայացնում է ընդհանուր հանրային շահ: Խոսում ենք մի բողոքի մասին, որի շրջանակներում պարզ է դառնալու՝ արդյոք Հայաստանն ի դեմս դատախազության, Հատուկ  քննչական ծառայության, դատարանների, շահագրգռված է «Մարտի 1»-ով իրականացնել ամբողջական և բազմակողմանի քննություն, թե այդ քննությունը պետք է ուղղորդված լինի»,- հայտարարեց Խուդոյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ որևէ հիմք, որոնք նախատեսված կլինեն Քրեական դատավարության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, չի տեսնում, հետաևաբար առարկում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության դեմ:

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ միջնորդության կապակցությամբ դատական ակտ կայացնելու:

Եվ ահա այսօր դատարանը պետք է հրապարակի ինքնաբացարկի վերաբերյալ դատական ակտը:

Դատական նիստը սկսվեց ժամը 10:00-ին, և դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-ի
Ամենադիտված